Exhibition նշանակում է ցուցադրել։ Առաջին անգամ էքսհիբիցիոնիզմի ախտորոշիչ ցուցանիշները հստակեցվել են Կրաֆտ-էբինգի կողմից : Այն ունի սեռային բացարձակ պատկանեփություն, քանի որ բնորոշ է միայն տղամարդկանց։
Չնայած, ըստ որոշ հեղինակների, այն հանդիպում է նաև կանանց մոտ, ինչպես նաև առավել հատկանշական է մտավոր հետամնացներին և շիզոֆրենիայովհիվանդներին։
էքսհիբիցիոնիզմը հասարակական վայրերում անծանոթ մարդկանց /հաճախ հակառակ սեռի ն երկայացուցիչներին/ սեփական սեռական օրգանները ցուցադրելու հակումն է՝ սեռական հաճույք ստանալու նպատակով, առանց ինտիմ հարաբերության առաջարկի և նույնիսկ մտահղացման։ Երբեմն ցուցադրման ժամանակ առաջանում է սեռական գրգռվածություն, որը ուղեկցվում է ձեռնաշարժությամբ : Այս հակումը կարող է դրսևորվել միայն հուզական գերլարված վիճակում, որին հաջորդում է տևական շրջան առանց նման երևույթների։
Ընդհանրացնելով գրականության տվյալները, կարելի է ասել, որ հիմնականում էքսհիբիցիոնիստներին բնորոշ է ամոթխածությունր, ընկճվածությունը, պարփակվածությունը, համեստաթյունը և վախկոաությունը։
Նրանց մոտ արտահայտված է անլիարժեքության զգացումը, նույնիսկ ամաչում են սեփական մարմնից։ էքսհիբիցիոնիզմը տիպիկ նևրոտիկ ախտանիշ է, որի հիմքում ընկած է անինքնավստահությունը, վախը կանանցից, նրանց հետ շփվելու անկարողությունը և այլն։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ էքսհիբիցիոնիստների մեծ մասը չի հասել սոցիալական հասունության։ Դա հետևանք է սեփական ուժերի հանդեպ ծայրահեղ անվստահության, որը դժվարացնում է մրցակցության նրանց դիմակայումը և սահմանափակում ինքնադրսևորման ունակությունը։
Նման հակումը կոմպենսատոր վարքագծի և ագրեսիայի դրսևորման համակցված տարբերակ է։ Քանի որ էքսհիբիցիոնիզմը վախեցնում է կանանց, այն հաճախ դիտվում է որպես բռնություն։ Չնայած գերմանացի գիտնականների կողմից էքսհիբիցիոնիզմի վերաբերյալ դատական գործերի հետազոտության արդյունքում որևէ բռնաբարության դեպք չի հայտնաբերվել։
903 երիտասարդ աղջիկների հարցումը ցույց է տվել, որ նրանցից ամեն երկրորդը հանդիպել է էքսհիբիցիոնիստի, ինչը նրանց մեծ տհաճություն է պատճառել, սակայն լուրջ հոգեբանական հետևանքներ չի թողել։ Նման դեպքերում անհրաժեշտ է պարզապես ուշադրություն չդարձնել կամ հեգնական ծիծաղել։
էքսհիբիցիոնիստը իրեն լավ է զգում, երբ դիմացինը վախենում և խուճապի է մատնվում, հակառակ դեպքում նա իրեն խաբված և հիասթափված է զգում, նույնիսկ ամոթի զգացում է վերապրում։
doctors.am