Նույն ինքը՝ պարոն Ջազը, իր ռաբիս սմոքինգներով ու բաբոչկաներով ու թույն օծանելիքի հոտով…
Advertisement 1000 x 90

Նույն ինքը՝ պարոն Ջազը, իր ռաբիս սմոքինգներով ու բաբոչկաներով ու թույն օծանելիքի հոտով…

Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստիպված եմ մի երկու խոսք ասել, եթե իրավունք կտաք, ռաբիսի մասին: Ես այն սերնդից եմ, որ այդ բառը գործածել ենք՝ վատի, անճաշակի, անտանելիի իմաստով: Մեր ժամանակ դա երաժշտական ժանր չէր և չէր կարող լինել:

Ռաբիս էր ոսկեզօծ վերանորոգված տունը, անտեղի ճոխ հագուստը, պահվածքը, խոսվածքը, մտածելակերպը: Ռաբիս աղջիկ կամ տղա, ռաբիս ֆիլմ կամ գրականություն, այսինքն՝ ցածրորակ, տգետ: Դրան հակառակ, երբ ասենք՝ գուլպան համադրված էր կոշիկի հետ իր ոճով, ի տարբերություն ռաբիսի, մենք կասեինք՝ ջազ ա, այսինքն՝ շատ լավ, ճիշտ, ճաշակով:

Երբ էր, որ ռաբիսը դարձավ ժանր, նույնիսկ երաժշտական բանաձևի տակ մտավ՝ վեց-ութ, ես չիմացա, երևի երբ ռաբիսը ստացավ Ջազ մականունը ու իրեն թվաց, թե իրավունք ունի ճաշակ թելադրելու, երբ մեր բակերը համարվեցին ֆիլմարտադրություն, սիրոկամուրջները՝ մյուզիքլ, բեմ հանած նողկանքը՝ ներկայացում, անեկդոտ պատմողը՝ դերասան:

Ուշադրություն՝ ես նույնիսկ չեմ շեշտում մասնագիտական կրթությունը, ներողամիտ եմ:

Եվ այսպես, թանկ մեքենա քշողը, որ առաջ ռաբիս էր, այսօր լավ տղա է, փնտրվող փեսացու, լցրած շուրթերով, անտեղի շաաաատ բարձր կրունկներ հագած աղջիկը՝ ցանկալի ծիտ, ունենալը իմանալուց գերադասողը ժամանակի հետ համաչափ քայլող, չիմացածը՝ ինքնավստահ ներկայացնողը՝ ինտելեկտուալ: Ռաբիսն էլ դարձավ ժանր: Ասեմ, ռաբիս է ամբողջ իշխանակազմը, որովհետև չգիտի, որ փողը աշխատում են, ոչ թե գողանում, բոլոր նախարարներ- պաշտոնյաները, իրենց անգրագետ զավակներով, գլամուռ-էլիտառ քածերով և, ի վերջո, իհարկե նույն ինքը՝ պարոն Ջազը, իր ռաբիս սմոքինգներով ու բաբոչկաներով ու թույն օծանելիքի հոտով, որ թրիքի հոտը թաքցնի, բայց դե, գիտեք չէ՞, թրիքը զորավոր հոտ ունի, հենց դրա համար էլ սրանք բոլորը չեն կարողանում ազատվել ոչ էդ հոտից, ոչ էլ դրանից բխող բարդույթներից:

Կարճ կապելու համար վերջում ասեմ, որ ոչ երգը, ոչ էլ երգիչը մեղավոր չեն: Նույն Սպիտակցի Հայկոն շատ լավ երգեր ունի, Ձախ Հարութը՝ նույնպես, Թաթան՝ նունպես ու կարծում եմ խելք էլ ունեն, թե որ երգը որտեղ երգեն: Այ, էն որդը, որին ասպարեզ են վստահել ու պետբյուդջեի փողերն են հոսեցնում նրա տնօրինության տակ, կեսն էլ ետ վերադարձնելու պայմանով, հենց նա՝ այդ որդն է ուտում առողջ խնձորը: Ու սարսափելին այն է, որ ինքն արդարացում ունի, ինքը Մայլս Դևիս կլսի ու կասի՝ ես մեղավոր չեմ, պահանջարկը էտ ա:
Շատ երկարեց ասելիքս, վերջում՝ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՁԵՐ ՆՄԱՆ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՍԱՊԼՅԱԿՆԵՐԻՆ Ս……Ր ԱՆԵԼՆ Է:
Վերջ… բայց ասելիք էլի ունեմ»: