Հայտնի գիտնականները տարբեր ժամանակներում փորձել են կանխատեսել գիտատեխնիկական առաջընթացն ու հնարավոր զարգացումները։ Եվ հաճախ նրանց կանխատեսումները այնքան կտրված են իրականությունից, որ այժմ ծիծաղելի են թվում։
Popmech.ru-ն առանձնացրել է 10 ամենաանհեթեթ կանխատեսումներն ու ենթադրությունները։
«Անհնար է ստեղծել օդից ծանր թռչող սարքեր», – 1895 թվականին ասում էր լորդ Քելվինը (Ուիլյամ Թոմսոն): Նա հայտնի է նաև այլ արտահայտություններով, օրինակ՝ «Ռադիոն ապագա չունի» կամ «Ռենտգենյան ճառագայթումը շառլատանություն է»: Ուշագրավն այն է, որ Քելվինը լավ ֆիզիկոս և մեխանիկ էր, սակայն կանխատեսումներ անելը նրա մոտ հաջող չէր ստացվում։
«Քանի որ ավտոմոբիլները գործնականում հասել են իրենց զարգացման պիկին, ապագայում լուրջ բարելավումներ պետք չի սպասել», – նշվում էր Scientific American-ի՝ 1909 թվականին լույս տեսած հոդվածում։ Մեկնաբանություններն ավելորդ են։
«Ո՞ւմ է պետք լսել դերասանների ձայնը»,- 1926 թվականին ասում էր Warner Brothers ընկերության հիմնադիրներից մեկը՝ Հարրի Ուորները։ Այս արտահայտությունը Հարրին հնչեցրեց այն ժամանակ, երբ նրա կրտսեր եղբայրը՝ Սեմ Ուորները, առաջարկեց ֆիլմերում օգտագործել սինխրոն խոսք։
Չնայած Հարրիի սկեպտիցիզմին, Warner Brothers-ը արդեն հաջորդ տարի թողարկեց սինխրոն ձայնով առաջին ֆիլմը՝ «Ջազի երգիչը», որն իսկական հեղափոխություն էր կինոյում։
«Որևէ պատճառ չկա՝ մտածելու համար, որ որևէ մեկը տնային համակարգչի կարիք կունենա»,- ասում էր Digital Equipment Corporation ընկերության հիմնադիր Քեն Օլսենը։
Հարկ է նշել, որ Օլսենի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից դուրս. իրականում նա խոսում էր «սուպեր-համակարգչի» մասին, որը կկառավարեր տնային բոլոր գործերը՝ սնունդ պատրաստել, կարգավորել տան ջերմաստիճանը և այլն։
Ամբողջությամբ՝ b4b.am