Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ 35 և ավելի բարձր տարիքում հայրությունը բացասաբար է ազդում սերնդի վերարտադրողական ունակության վրա: Գիտնականների հոդվածը հրապարակված է Proceedings of the Royal Society B հանդեսում:
Այդ մասին հաղորդվում է Phys.org կայքի մամուլի տեղեկագրում: Մասնագետները վերլուծել են մարդկանց առողջական վիճակի, նրանց ծնված երեխաների քանակի և մահվան տարիքի վերաբերյալ տվյալները:
Ընտրանքը ներառել է 1,4 միլիոն մարդու Կանադայից, Գերմանիայից և Շվեդիայից, որոնք ապրել են 1670-ից մինչև 1850 թվականը, ինչպես նաև 1932 թվականից հետո: Ըստ որում հաշվի են առնվել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են մայրերի տարիքը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտումը նյութերով, որոնք ներգործում են վերարատադրողական ունակության վրա: Գիտնականների կարծիքով՝ այդ արդյունքները բացատրվում են նրանով, որ սերմնահեղուկում տարիքի հետ կուտակվում են մուտացիաներ: Իր հերթին, դա ազդում է հաջորդ սերնդի՝ երեխաներ ունենալու ունակության վրա:
Այլընտրական բացատրությունն այն է, որ ուշ հայրությունը նպաստում է ժառանգների հետ տղամարդկանց ավելի պակաս կապվածությանը, ինչն, իր հերթին, նվազեցնում է որդիների և դուստրերի՝ երեխա ունենալու ցանկությունը: