Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք տգեղացնում են մեզ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հորմոնալ անհավասարակշռության 9 նշան, որոնք տգեղացնում են մեզ

Adme.ru-ն գրում է, որ հորմոններից շատ բան է կախված։ Դրանք ոչ միայն ղեկավարում են մարմինը, այլև մեծ ազդեցություն են ունենում արտաքին տեսքի վրա։ Կայքը ներկայացրել է, թե արտաքին տեսքի հետ կապված որ խնդիրը կարող է  վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին։ Այդ նշաններից մի քանիսի միաժամանակյա առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

Ակնե

Բշտիկների առկայությունը կարող է վկայել մաշկի սխալ խնամքի, անհավասարակշռված սննդի կամ դաշտանային ցիկլի մոտեցման մասին։ Սակայն, եթե բշտիկները մշտապես ուղեկցում են ձեզ՝ անկախ որևէ գործոնից, ամենայն հավանականությամբ, խնդիրը հորմոններն են։

Ավելորդ քաշ

Մարդկանց մի մասը կարողանում է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից, իսկ մի մասն էլ հավասարակշռված սննդակարգի ու ֆիզիկական մեծ ակտիվության պայմաններում շարունակում է ավելորդ քաշ հավաքել։ Այս անարդարության պատճառը կարող են հորմոնները լինել։

Հոգնած տեսք

Հորմոնալ անհավասարակշռությունը հաճախ վատ քնի պատճառ է դառնում։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր օրվա ընթացքում քնում են 8 ժամ և չեն բողոքում քնի որակից, կարող են հոգնած տեսք ունենալ։ Այս խնդրի պատճառը հաճախ պրոգեստերոն հորմոնի ավելորդ քանակն է։ Դրա քանակը կարելի է պարզել արյան անալիզի օգնությամբ։

Քրտնարտադրություն

Առատ քրտնարտադրությունը ոչ միշտ է կապված հորմոնալ անհավասարակշռության հետ, սակայն այս դեպքում ևս հարկավոր է ստուգել հորմոնները, հատկապես, եթե քրտնարտադրությունն ուղեկցվում է շոգի և շնչահեղձության անսպասելի զգացմամբ։

Մուգ շրջանակներ աչքերի տակ

Տոնային կրեմը չի կարող օգնել թաքցնել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակները, եթե քիչ եք քնում, իսկ հորմոնալ անհավասարակշռության հետևանքով որակյալ քունը հաճախ է շքեղություն դառնում։ Քրոնիկական անքնությունը կարող է տղամարդկանց շրջանում՝ տեստոստերոնի, կանանց շրջանում՝ պրոգեստերոնի անբավարար քանակի հետևանք լինել։

Դեպրեսիա

Դեպրեսիան ևս կարող է հորմոնալ անհավասարակշռության նշան լինել։ Կանանց դեպքում այս վիճակը նորմալ է համարվում դաշտանային ցիկլի և դրան նախորդող, հղիության և դաշտանադադարի ընթացքում։ Տխրության ու ապատիայի՝ ավելի հաճախ հանդիպող նոպաների դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը։

Կրծքերի ձևի փոփոխություն

Էստրոգեն հորմոնի անբավարար քանակի դեպքում կրծքի հյուսվածքների խտությունը թուլանում է, իսկ այդ հորմոնի ավելորդ քանակը կարող է կոշտացման պատճառ դառնալ։

Մազաթափություն

Եթե ոչ մի կերպ հնարավոր չէ դադարեցնել մազաթափությունը, հարկավոր է ստուգել հորմոնները։

Անցանկալի մազեր կանանց շրջանում

Կրծքի, դեմքի, մարմնի այլ հատվածներում մազերի առաջացումը կարող է վկայել հորմոնալ խանգարման առկայության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը