Տատիկներն ու պապիկները վտանգի են ենթարկում իրենց թոռներին՝ նրանց գերսնելով և զերծ պահելով չափից ավելի ֆիզիկական բեռնվածությունից:
Այս եզրակացությանն են եկել Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազոտությունների խորհրդի Հանրային
առողջապահության բաժանմունքի մասնագետները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակված են PLOS One հանդեսում:
Ուսումնասիրելով այս թեմային նվիրված 56 հետազոտություններ՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ տատիկների ու պապիկների կողմից չափից ավելի մեծ հոգատարությունը հանգեցնում է այն բանին, որ թոռները տարիների հետ սկսում են տառապել ավելորդ քաշից և լուրջ հիվանդություններից:
Տատիկներն ու պապիկները շատ են վախենում, որ թոռնիկը կամ թոռնուհին կարող են կորել փողոցում, ուստի հաճախ նրանց թողնում են «տնային կալանքի» տակ՝ սահմանափակելով նրանց ակտիվությունը, ասում է Երեխայի զարգացման հիմնադրամի աշխատակից Թեմ Ֆրայը:
Ուսումնասիրողները նաև պարզել են, որ շատ մեծահասակներ հաճախ ծխում են իրենց թոռների ներկայությամբ:
«Երեխաների մոտ շարունակաբար ծխելը կամ նրանց ինչ-որ բանով հյուրասիրելը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը նրանց աճի համեմատ»,- պնդում է դոկտոր Ստեֆանի Չեմբեռսը, որը գլխավորում է հետազոտությունը: Այդուամենայնիվ, բժիշկներն ընդունել են հուզական մակարդակով մտերիմ հարաբերությունների կարևորությունը երեխաների և նրանց տատիկների ու պապիկների միջև: