Տանը կիտրոն ունենալու մի քանի պատճառներ
Advertisement 1000 x 90

Տանը կիտրոն ունենալու մի քանի պատճառներ

Գոյություն չունի գեթ մի հիվանդություն, որը չկարողանա բուժել կիտրոնը կամ դրա հյութը: Գիտնականները պարզել են, որ կիտրոնը նվազեցնում է քաղցկեղի և սրտի կաթվածի ռիսկը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառներ, թե ինչու է կարևոր տանը կիտրոն ունենալ:

Պայքարում է ակնեի դեմ

Ակնեի վրա մի փոքր կիտրոնի հյութ քսեք: Կիտրոնաթթուն ներթափանցում է մաշկի ամենախորը շերտերը և մաքրում ծակոտիները:

Օգնում է առավոտյան թուլության դեպքում

Շատ հղիները հանգստանում են, երբ կիտրոնի հյութ են խմում, մեկ կտոր կիտրոն ուտում կամ ավելացնում են սև թեյի մեջ: Կիտրոնը վերացնում է սրտխառնոցը և հանգստացնում ստամոքսը:

Օգնում է սրտին

Քանի որ կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, այն պայքարում է օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ: Հակաօքսիդանտների և վիտամին C-ի պակասի արդյունքում կարող է առաջ գալ սրտի կաթված, քանի որ ազատ ռադիկալներն օքսիդացնում են խոլեստերինը, ինչն էլ հանգեցնում է արյան անոթների խցանման:

Երիկամները

Կիտրոնաթթուն կանխարգելում է երիկամների քարերի ցավը: Ամեն առավոտ խմեք մեկ բաժակ տաք կիտրոնաջուր: Այսպիսով, կլավացնեք պերիստալտիկան (ուղիների կծկանքները, որոնք առաջ են մղում սնունդն ամբողջ մարսողական տրակտով) և կկանխարգելեք փորկապությունը: Ամեն օր խմելով այս խառնուրդը՝ կլավացնեք նաև նյութափոխանակությունը:

Պայքարում է քաղցկեղի դեմ

Մասնագետները պնդում են, որ կիտրոնի կեղևում առկա քիմիական տարրերը կանխարգելում են  քաղցկեղի բջիջների զարգացումը: Ի հավելումն, նրանք պնդում են, որ նույն տարրն օգնում է լյարդին տարրալուծել տոքսինները, ներառյալ՝ քաղցկեղածին տոքսինները:

Վերացնում է բերանում չորության զգացողությունը

Մի քանի դեղամիջոցների պատճառով հաճախ թքի պակասություն է ի հայտ գալիս, ինչը շատ տհաճ զգացողություն է: Թքարտադրությունը լավացնելու համար ջրի մեջ ավելացրեք մի փոքր կիտրոնի հյութ և ողողեք բերանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը