Ամենաօգտակարը գունավոր կարտոֆիլն է, կարմիրը, դեղինը և մանուշակագույնը։ Առաջին տեղում է մանուշակագույնը, բայց միայն այն տեսակը, որի ոչ միայն կեղևն է մանուշակագույն, այլև պտղամիսը։ Այս կարտոֆիլը օժտված է միջին օսլայական տեքստուրայով ու փափուկ ընկուզային համով։
Մանուշակագույն ողջ թփին հաղորդում են անտոցիանները, որոնք պատկանում են հակաօքսիդանտային միացություններին։ Դրանք օգտակար են որպես սրտի և ուռուցքային հիվանդությունների կանխարգելում։ Բացի դրանից, այդպիսի կարտոֆիլի մեջ ամենաշատն է կալիում պարունակվում, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են զարկերակային բարձր ճնշումից։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ ամսվա ընթացքում օրական այդպիսի 6 կարտոֆիլ ուտելու դեպքում միջինը 4 տոկոսով իջեցնում են արյան ճնշումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը