Նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը
Advertisement 1000 x 90

Նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6 օր):

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948 թ.` -170C:

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12…+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10…-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22…-240C, առավելագույնը՝ +16…+180C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+70C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17…+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20…-220C, առավելագույնը՝ +20…+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+90C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18…+210C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2…-50C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11…-130C, առավելագույնը՝ +25…+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7…+90C, լեռնային շրջաններում` +2…+40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18…+200C, լեռնային շրջաններում՝ +12…+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3…-60C, լեռնային շրջաններում` -10…-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14…-150C, առավելագույնը՝ +23…+240C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18…-200C, առավելագույնը՝ +16…+180C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+100C, նախալեռնային շրջաններում` +4…+60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20…+230C, նախալեռնային շրջաններում՝ +16…+190C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0…-30C, նախալեռնային շրջաններում` -7…-100C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-150C, առավելագույնը՝ +27…+280C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22…-250C, առավելագույնը՝ +20…+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4…-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14…-150C, առավելագույնը՝ +24…+260C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):

Սևանա լճի 2019 թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 11.6…12.80C, որը եղել է նորմայի սահմաններում բացասական շեղումով։

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 20-21-ին՝ 23.0…26.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2…6 աստիճանով։

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 23-ին՝ -2.0…5.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1.0…2.0 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 176-279%, Մարտունիում՝ 120%։

Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ` 32.0 մլն.խոր.մ կազմել է նորմայի 101%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 45.8 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 150%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 147.9 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 93%։

Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ։

Ջրային հաշվեկշռի տարրերը Ը ն դ ա մ ե ն ը (մլն. մ3)
Ըստ տասնօրյակների ամսվա ընթացքում
1 2 3
 ՄՈՒՏՔ
Լիճը թափվող գետերով 10.50 10.52 10.98 32.0
Արփա-Սևան ջրատարով մուտք գործած ջրի ծավալը, այդ թվում ստորերկրյա ներհոսքը 1.26 0.84 0.84 2.94
Տեղումները լճի մակերևույթի վրա 35.6 5.50 4.70 45.8
Ստորերկրյա հոսք 2.60 2.60 2.60 7.80
Ընդամենը 49.96 19.46 19.12 88.54
ԵԼՔ
Հրազդան գետով 10.42 0.33 1.16 11.91
Գոլորշացում լճի մակերևույթից 54.1 45.7 48.1 147.9
Ստորերկրյա հոսք 0.40 0.40 0.40 1.20
Ընդամենը 64.92 46.43 49.66 161.01
Կուտակում (նվազում) -12.8 -25.7 -12.8 -51.3
Բացարձակ անկապք -2.16 -1.27 -17.74 -21.17
Հարաբերական անկապք % 3.3 2.7 35.7 13.1
Բնութագրեր Լճի մակարդ. մ Լճի մակերեսը.կմ2 Լճի ծավալը. կմ3
Ամսվա առաջին օրը 1900.63 1279.743 38.3432
Ամսվա վերջին օրը 1900.59 1279.364 38.2919
Միջին ամսական 1900.61 1279.554 38.3176

Մակարդակի փոփոխությունը ամսվա ընթացքում – 0.04 (մ)

Մակարդակի փոփոխությունը 01.01.19 30.09.19 ընթացքում 0.20 (մ)

30.09.18 և 30.09.19 մակարդակի տարբերությունը 0.04 (մ)



Նման նյութեր