Նարինջը օգտակար նյութերով և վիտամիններով հարուստ միրգ է։ Պարունակում է վիտամին A, C, D, P, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, ֆտոր, մանգան և այլ նյութեր։
Օգտակար հատկությունները
Նարինջն իր օգտակար հատկությունների շնորհիվ օգտագործվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ։
Նպաստում է իմունիտետի բարձրացմանը, օրգանիզմի ամրացմանը, նյութափոխանակության լավացմանը։
Հրաշալի միջոց է վիրուսային հիվանդությունների դեմ պայքարում։
Օգտակար է ավիտամինոզի կանխման և բուժման գործում։
Նպաստավոր ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, նվազեցնում է աղիներում ընթացող թարախային պրոցեսները։
Օգնում է ազատվել փորկապությունից։
Օգնում է օրգանիզմից հեռացնել խարաններն ու թունավոր նյութերը։
Օգտակար է նաև էնդոկրին համակարգի համար։
Կանխարգելիչ հրաշալի միջոց է սրտանոթային համակարգի հիվանդությունների համար։
Նպաստում է արյան ճնշման կարգավորմանը։
Լավացնում է արյան որակը։ Նպաստում է արյան մեջ խոլեստերինի նվազմանը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։
Էներգիայի հրաշալի աղբյուր է, օգնում է հոգնածության ու ուժերի սպառման ժամանակ։
Օգնում է ազատվել բերանի խոռոչի հիվանդություններից։
Ֆոլաթթուն, որը մեծ քանակությամբ պարունակվում է նարնջում, խիստ կարևոր վիտամին է կնոջ համար, քանի որ օգնում է կանխել զարգացող պտղի բնածին արատները։
Նպաստում է քաղցկեղածին բջիջների քայքայմանը և օգնում է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում։
Օգնում է նաև ավելորդ քաշի դեմ պայքարում։
Օժտված է երիտասարդացնող հատկությամբ։
Կալորիականությունը
100 գրամ նարնջի կալորիականությունը 80 կկալ է։
Հակացուցումները
Հակացուցված է գաստրիտ, ստամոքսի խոց և աղիքների հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց։ Բացի այդ, նարինջը բարենպաստ ազդեցություն չի թողնում ատամների վրա, այդ պատճառով նարինջ ուտելուց հետո պետք է լվանալ ատամները։