Որքա՞ն գրագետ է Հայաստանը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն գրագետ է Հայաստանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրագիտության մակարդակը 99% է: Ցուցանիշի ամենամեծ աճը գրանցվել է 1932-1940 թթ., ութ տարվա ընթացքում 17%-ից այն հասել է 84%-ի. անգրագիտության վերացման խորհրդային արշավի շրջանակում գործընթացը կոչված էր ապահովելու երկրի արագ ինդուստրիալացումը: Ընդունված է համարել, որ Հայաստանը պահպանում է համատարած գրագիտության մակարդակը:

Դպրոցում «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների հետազոտության ծրագրի» (TIMSS) ստանդարտացված ստուգումները պարզել են, որ

  • 2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Ավելին, աշակերտների 8-11%-ն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել գնահատել նրանց (տե՛ս մաթեմատիկայի բնագավառում 2003, 2011, 2015 թթ. TIMSS գնահատումները):
  • 2003-2015 թթ. Հայաստանում աշակերտների 24-42%-ը տոկոսը չի հաղթահարել բնագիտության TIMSS միջազգային գնահատման ստորին շեմը: Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին (օրինակ, որ գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից, պարզ գրաֆիկներ մեկնաբանելու դժվարություններ և այլն, տե՛ս բնագիտության բնագավառում 2003, 2011, 2015 թթ. TIMSS գնահատումները):

Ավելին, 2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6%-ը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմացության մասին:

Ամբողջությամբ՝ evnreport.com



Նման նյութեր