Հորը գլխիվայր վառել էին աչքի առաջ, մորը գցել ձորից
Advertisement 1000 x 90

Հորը գլխիվայր վառել էին աչքի առաջ, մորը գցել ձորից

Հորը գլխիվայր վառել էին աչքի առաջ, մորը գցել ձորից։

Փոքրիկ Գեղամ Ճեպեճյանը Եղեռնից հետո Կեսարիայից հայտնվել էր Փարիզում։ Քույրը՝ Ազնիվ Ճեպեճյանը, Աթենքում։ Ապա ամուսնացել Եղեռնը վերապրած Կարինցի Մարտիրոս Խաչատրյանի հետ ու հաստատվել Երևանում։

Ազնիվի ու Մարտիրոսի 8 երեխաներից Հարությունը ունեցավ Ռուզաննային, Ռուզաննան՝ ինձ։

Գեղամը ժառանգ չունեցավ։ Մեծ տատիս եղբորը ապրիլի 24-ին ոգեկոչեցի ինքս՝ նրա նկարով քայլելով Փարիզում, իր երկրորդ հայրենիքում։ Ինքը՝ հեծանվով, ես՝ ոտքով, շրջեցինք քաղաքում, որտեղ նա ապրել է գրեթե 50 տարի։

Երևանում Գեղամի հոր՝ Աբրահամ Ճեպեճյանին ու մոր՝ Գայանե Կարմիրլյանին ոգեկոչեց ու նրանց հետ քայլեց ընկերս՝ Naré Navasardyan-ը։ Մերսի, Նարե։

Թեև Ճեպեճյանների պատմությունը ողբերգական է, սակայն դա չի նշանակում, որ ընտանիքում դիմադրություն չկար։ Աբրահամ Ճեպեճյանը ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Սարգիս Ճեպեճիի հարազատ եղբայրն էր։ Աբրահամին վառում են, որովհետև հրաժարվում է եղբորը մատնել, իսկ Գայանեին գցում են ձորից, քանի որ հրաժարվում է դավանափոխ լինել։

Նրանք մարմին են վառում, մենք դրոշ։ Մենք վառում ենք մարմին վառողների խորհրդանիշը, ոգեկոչում ու քայլում ենք մեր արժանապատիվ նախնիների հետ․ այնքան, մինչև կհասնենք արդարադատության։

Հովհաննես Իշխանյանի  ֆեյսբուքյան էջից