Ուսումնական ծրագրերում առարկաների պատկերային ներկայացումը՝ վիզուալացումը, լայն հնարավորություններ է ստեղծում թեման երեխաների կողմից հեշտ յուրացնելու համար: http://prometheus.org.ua/ կայքը ներրկայացրել է նման մեթոդի մի փորձ:
Կայքը հնարավորություն է տալիս պարզել օրինակ, որ Կոնֆուցիուս, Բուդդան, Պյութագորասը, Սուն-Ցզին և Լաո-Ցզին ժամանակակիցներ են եղել, կամ՝ ացտեկների Մոնտեսումա II և Լեոնարդո դա Վինչին:
Տեսանելի կերպով ներկայացված են մոլորակի հիմնական հոսքերի, ճնշման և ջերմաստիճանի տվյալները: Կարելի է տեսնել, թե ինչպես են Ատլանտյան օվկիանոսում ալիքներ և փոթորիկներ ձևավորվում:
Ինչ տեսք ունի 21-րդ դարի ատլասը՝ http: //dsl.richmond.edu/panorama :
http://www.ventusky.com կայքը կներկայացնի մոլորակի ձնածածկի մասին տեղեկություններ, իսկ https://earth.nullschool.net կներկայացնի աղտոտվածության աստիճանը մեր մոլորակի տարբեր անկյուններում:
Եթե մեծ ցանկություն ունեք հորատանցք փորելով դուրս գալ մոլորակի մյուս կողմը, http://visual.ly/journey-centre-earth-1?view=true կայքը կօգնի ձեզ:
Վերը նշված կայքը հրաշալի միջոց է տեսնելու և հասկանալու տեսանելի Տիեզերքի ձևն ու կառուցվածքը:
Հնարավորություն է ստեղծվել հեշտությամբ կառուցել գրաֆիկներ, տեսնել նրանց ձևը, աճման և նվազման հատվածները, կրիտիկական կետերը:
Մկնիկի ցանկացած հպում կօգնի երեխային մանրամասն տեղեկանալ քիմիական տարրերի, ռեակցիաների վիզուալ փոխադարձ կապերը և այլն: