Վերարտադրողական կենսաբան Վալերի Գրանտի գլխավորած գիտնականների խումբը եկել է եզրակացության, որ կանանց որոշակի տիպ է հակված տղաներ ծննդաբերել: Ըստ segodnya.ua-ի, մասնագետները եզրահանգել են, որ երեխայի մոտ տղայի ծնվելու հավանականությունը կապված է նրա օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի հետ:
Տվյալ նախագիծը տևել է քսան տարի:
Հետազոտության շրջանակում կանայք հարցում էին անցնում առ այն, թե իրենք ինչ էմոցիաներ են զգում որոշակի իրավիճակներում (վճռականություն, ջղայնություն, հպարտություն, ինքնագոհություն): Էքսպերիմենտին մասնակցող կանանց մոտ չափել են նաև արյան մեջ տեստոստերոնի պարունակությունը:
Տեստոստերոնն ընդունված է անվանել «տղամարդկանց» հորմոն, սակայն որոշակի համակենտրոնացումով այն առկա է նաև թույլ սեռի ներկայացուցիչների օրգանիզմում:
Մասնավորապես, Վալերի Գրանտի սահմանման համաձայն, տեստոստերոնի բարձր համակենտրոնացմամբ աչքի են ընկնում ինքնավստահ, հաստատակամ և ուժեղ բնավորություն ունեցող կանայք: Կենսաբանի հետազոտությունը ցույց է տվել, որ հենց այդպիսի՝ իշխող և առաջնորդության ձգտող, կանանց մոտ, որոնց օրգանիզմում բարձր է տեստոստերոնի մակարդակը, ավելի հաճախ ոչ թե դուստրեր, այլ որդիներ են լույս աշխարհ գալիս: