Հիմա սերիալներում կան մարդիկ, որոնք չունեն դերասանի կրթություն, բայց խաղում են ավելի լավ, քան նրանք, ովքեր սովորել են. Հովակ Գալոյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիմա սերիալներում կան մարդիկ, որոնք չունեն դերասանի կրթություն, բայց խաղում են ավելի լավ, քան նրանք, ովքեր սովորել են. Հովակ Գալոյան

-Շատ են դեպքերը, երբ զավակը գնում է ծնողների հետքերով. մանկավարժի երեխան դառնում է մանկավարժ, բժշկինը` բժիշկ: Դուք գնացել եք ձեր պապի` Հայաստանի ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանի հետքերով: Ինչպե՞ս:

– Այդ ժամանակ դեռ տասներորդ դասարան էի, երբ պապիկս խաղում էր թատրոնում, նրան բեմում տեսնելուց հետո որոշեցի դառնալ դերասան և ընդունվեցի թատերական ինստիտուտ:

24377

 

-Դեռ ուսանողական տարիներից սկսել եք խաղալ թատրոնում: Վերջին տասը տարում նկարահանվում եք սերիալներում: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Այն տարիներին թատրոնը, որովհետև ես իմ առաջին քայլերը սկսել եմ թատրոնից, հիմա արդեն երկուսն Էլ հոգեհարազատ են դարձել, որովետև երկուսն էլ և՛ մոտ են իրար, և՛ տարբերվում են իրարից:

-Շատերն ասում են, որ հայկական սերիալները ցածրաճաշակ են` սկսած հայերենի աղավաղումներից: Ոմանք էլ պնդում են, թե սերիալները դերասանի համար եկամտի լրացուցիչ աղբյուր են: Մի՞թե հնարավոր չէ եկամուտ ապահովել մաքուր հայերենով և որակյալ սերիալներ նկարահանելով: Դրա համար լավ սցենարիստներ չունե՞նք, թե՞ ունենք, բայց նրանց տեղ չեն տալիս: Ի՞նչ կասեք սրա մասին:

Իհարկե եկամտի լրացուցիչ աղբյուր է: Սկզբում սերիալները ավելի վատ որակ ունեին, հիմա կամաց-կամաց որակական փոփոխություններ են նկատվում: Ամեն ինչ միանգամից չի լինում. դրա համար պետք է սցենարիստների դաշտը ընդլայնվի, ունենան հնարավորություն նկարահանելու պատմական հեռուստասերիալներ՝ թեկուզ 16 մասանոց: Ժամանակ է պետք:

13002625_584873108354656_7178297673785402175_o

 

-Պատկերավոր ասած՝ ով չի ալարում, նա երգիչ է, դերասան է, ռեժիսոր է, լրագրող է: Քանակի մեջ որակի կորուստ ենք ունենում: Սերիալներում խաղում են պատանիներ, ովքեր չեն կարողացել ընդունվել թատրոնի և կիկոյի պետական ինստիտուտ և առանձնապես չեն փայլում վարպետությամբ: Ես հասկանում եմ, որ կինոն բիզնես է, բայց ստացվում է, որ սերիալի հովանավորը ավելի հզոր է, քան ողջ ինստիտուտը: Սա Ձեզ չի վիրավորո՞ւմ և ինչպե՞ս սրա դեմն առնել:

Գիտեք, պարտադիր չէ ընդունվել թատերական ինստիտուտ, որ կարողանաս խաղալ թատրոնում: Ինչպես ասում են՝ դերասան չեն դառնում, դերասան ծնվում են: Հիմա սերիալներում կան մարդիկ, որոնք չունեն դերասանի կրթություն, բայց խաղում են ավելի լավ, քան նրանք, ովքեր սովորել են:

-Արտիստներ կան, որ մեկ-երկու դեր խաղալուց հետո մի տեսակ մեծամտանում են և ցավագին են տանում անգամ ամենափոքր քննադատությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:

-Եթե դա առողջ քննադատություն է, նորմալ եմ վերաբերվում: Ընդունում եմ, վերլուծում եմ, մտածում եմ դրա շուրջ:

big_1409990144_9951458_ts1410009428

-Հայաստանում մի ցավալի իրականություն կա. ընտրությունից ընտրություն արտիստները հայտնվում են քաղաքական հարթակներում ու իշխանության օգտին քարոզչություն անում: Ավելի լավ չի՞ լինի, եթե ամեն մեկն իր գործով զբաղվի: 

Իհարկե շատ լավ կլինի, որ քաղաքականությունն ու արվեստը չկապեին միմյանց հետ: Բայց քանի որ մեր ժողովուրդը չի բավարարվում եղածով և ուզում է ավելին, դա այդպես էլ պետք է լինի, անխուսափելի է:

Վերա Հախյանը  /Citylife.am/



Նման նյութեր