Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին և Մայքլ Յանգին մոլեկուլյար մեխանիզմների հետազոտման համար, որոնք վերահսկում են օրական կենսառիթմերը: Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի հանձնմամբ մեկնարկել է «նոբելյան շաբաթը»: Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառի դափնեկիրը, հոկտեմբերի 4-ին՝ քիմիայի:
Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 6-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել է Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 9-ին: Նոբելյան կոմիտեն Գրականության բնագավառի դափնեկրին կհայտարարի վերջինը, թե հատկապես երբ, հայտնի կդառնա ավելի ուշ: 1901 թվականից ի վեր Նոբելյան մրցանակը շնորհել են 579 անեամ: Դափնեկիրներ են դարձել 881 մարդ և 23 կազմակերպություն: Բժշկության բնագավառի մրցանակը շնորհվել է 107 անգամ 211 գիտնականների:
Ամենաերիտասարդ դափնեկիրը 1923 թվականին դարձել է Ֆրեդերիկ Բանտինգը Like 0 Tweet Համօգտագործել (32 տարեկան) ինսուլինի հայտնագործման համար, ամենատարեցը՝ Պեյտեն Ռոուսը (87 տարեկան) 1966 թվականին ուռուցքածին վիրուսների հայտնաբերման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: