ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ալարկոտությունը վկայում է բարձր IQ-ի մասին։ Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով со ссылкой на Journal of Health Psychology պարբերականին։
Գիտնականները հարցում են անցկացրել մի քանի տասնյակ ուսանողների շրջանում, որի ընթացքում նրանց առաջարկվել է բարդ խնդիրների լուծման ժամանակ ընտրել գործողությունների հնարավոր տարբերակներից մեկը։ Հարցման արդյունքներով՝ ընտրվել է 60 հոգանոց փորձնական խումբ։
Նրանցից 30-ը նշել են, որ իրենք հաճույք են ստանում այն խնդիրներից, որոնք ստիպում են լուծման նոր ուղիներ փնտրել։ Մյուս 30-ը, հակառակը, հայտարարել են, որ խնդրի շուրջ մտածում են միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա։
Սակայն ամենաուշագրավը վերջին փուլն է։ Հետազոտողները գիտափորձի մասնակիցներին ֆիթնես-թևնոցներ են հագցրել՝ շաբաթվա ընթացքում նրանց ակտիվությունը չափելու համար։ Պարզվել է, որ մտածելու հետ սեր ունեցող ուսանողները շատ ավելի քիչ են շարժվում։ Այսինքն՝ ավելի ալարկոտ են։
Գիտնականները պնդում են, որ վիճակագրության տեսանկյունից իրենց ստացած տվյալները բավականին կարևոր են և կայուն։
Այս օրինաչափությունը նրանք հիմնավորում են հետևյալ կերպ. այն մարդիկ, որոնք մտածելուն հակված չեն, ավելի արագ են ձանձրանում և ազատ ժամանակը լրացնում են ֆիզիկական ակտիվությամբ։ Ֆլորիդայի համալսարանի գիտնականները պնդում են՝ ալարկոտությունը վկայում է այն մասին, որ մարդը սիրում է ընկղմվել մտքերի մեջ։ Իսկ ֆիզիկապես ակտիվ մարդիկ էներգիան արագ են սպառում և պարզապես ուժ չեն ունենում մտավարժանքներով զբաղվելու համար։