Տրանսպորտում տեղը տարեցներին զիջելով՝ մենք գործնականում վնասում ենք նրանց առողջությանը:
Այս պնդումով հանդես են եկել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ վիրաբույժ-օրթոպեդ Սքարթելթ ՄաքՆելլիի գլխավորությամբ:
Նա և իր գործընկերները British Medical Journal հանդեսում ուսումնասիրություն են հրապարակել տարեց մարդկանց համար ֆիզիկական ակտիվության և սոցիալական ապահովության միջև փոխադարձ կապի թեմայով:
Գիտնականները կոչ են նում տարբերակել ծերացման և ֆիզիկական ակտիվության բացակայության հետևանքները և նշում են, որ տարիքով մարդիկ միանգամայն ի զորու են մշտական վարժությունների օգնությամբ «երիտասարդանալ» տասը տարով:
«Մեզ հարկավոր է ծերացման համեմատ խրախուսել ակտիվությունը, այլ ոչ թե մարդկանց հանգստանալու կոչ անել,- հայտարարել է ՄաքՆելլիի գործընկեր, պրոֆեսոր Մուիր Գրեյը,- և մի լավ մտածեք, նախքան ավտոբուսում կամ գնացքում տեղը տարեցներին զիջելը: Կանգնելը հիանալի վարժություն է նրանց համար»:
«Մեծահասակների բազմաթիվ հիվանդություններ կապված են ոչ թե տարիքի, այլ ակտիվության բացակայության հետ: Որքան շատ ենք վարժություններ անում, այնքան ավելի լավ»,- նշել է ՄաքՆելլին:
Նրա խոսքով՝ նույնիսկ այն տարեցները, որոնք բուժվելու են ուղարկվում ստացիոնար, պետք է ջանան ժամանակ գտնել կքանստելու կամ միջանցքներով զբոսնելու համար:
ՄաքՆելլին և նրա գործընկերները նաև նշել են, որ հասարակությունը պետք է փոխվի այնպես, որ միջին և ավագ տարիքի մարդիկ
ակտիվ հանգստի ավելի շատ հնարավորություններ ունենան: