Գիտնականները գտել են հաջողակ երեխա դաստիարակելու 13 կանոնները
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են հաջողակ երեխա դաստիարակելու 13 կանոնները

Լավ ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները խուսափեն անհաջողություններից, լավ սովորեն դպրոցում և հիանալի ապագա ունենան: Եվ չնայած հաջողակ երեխա դաստիարակելու հատուկ բաղադրատոմս չկա, հոգեբանական հետազոտություններն ուշադրություն են բևեռում մի քանի հանգամանքների վրա, որոնք կանխատեսում են ապագա ձեռքբերումները: Զարմանալի չէ, որ այդ հանգամանքներից մի քանիսն ուղիղ կապ ունեն ծնողների հետ: Ահա թե ինչ ընդհանրություններ ունեն հաջողակ երեխաների ծնողները`

  1. Նրանք երեխաներին ստիպում են զբաղվել տնային գործերով: Չէ՞ որ, եթե երեխաները չեն կարողանում սպասք լվանալ, նշանակում է, որ դա իրենց փոխարեն՝ մեկ ուրիշն է անում: Եվ այդ պատճառով էլ նրանք ազատվում են ոչ միայն աշխատանքից, այլև այն պարզ ճշմարտությունը հասկանալուց, որ գործը պիտի արվի, և յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա շրջապատում ամեն բան լավ լինելու գործում: Գիտնականները կարծում են, որ տնային աշխատանքներին սովոր երեխաները լավ աշխատակիցներ են դառնում և ավելի լավ են հասկանում գործընկերներին, ինչպես նաև համարձակորեն են նախաձեռնություն վերցնում իրենց վրա ընթացիկ խնդիրները լուծելիս: Երեխային սովորեցնելով, որ ինքը պետք է լվանա իր հագուստը կամ աղբը թափի, մենք նրան հնարավորություն ենք տալիս հասկանալ, որ պետք է ինքնուրույն դասավորել սեփական կյանքը, լինել դրա ակտիվ մասնակիցը:
  2. Նրանք իրենց երեխաներին սովորեցնում են շփման հմտությունները

Ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտողներն ԱՄՆ տարբեր անկյունների ավելի քան 700 երեխաների ճակատագրին են հետևել շուրջ 2 տասնամյակ` սկսած մանկապարտեզից: Նրանք հայտնաբերեցին, որ հստակ կապ կա նրանց մանկապարտեզային տարիների սոցիալական հմտությունների և հասուն տարիքում ունեցած հաջողությունների միջև: 20 տարվա հետազոտությունը պարզեց, որ սոցիալապես զարգացած երեխաները, ովքեր կարողանում էին շփվել իրենց հասակակիցների հետ, օգտակար էին լինում ուրիշներին, հասկանում էին նրանց զգացմունքները և իրենք էին լուծում խնդիրները: Նրանք նաև 25 տարեկանում բարձրագույն կրթություն և ներկայանալի աշխատանք ստանալու ավելի շատ հնարավորություններ ունեին, քան սահմանափակ սոցիալական հմտություններ ունեցողները: Բացի դրանից, չշփվող երեխաների մոտ ավելի մեծ էին ձերբակալվելու հնարավորությունը, ալկոհոլի հետ ունեցած խնդիրները և նպաստով ապրելու տարբերակը:

  1. Նրանք խստապահանջ են երեխաների նկատմամբ…

Բազմամյա հետազոտություններ կատարելով` գիտնականները հայտնաբերել են, որ երեխաների նկատմամբ դրսևորած՝ ծնողների խստապահանջությունը մեծ ազդեցություն ունի նրանց ապագա հաջողությունների վրա: Եվ գումարն այստեղ գլխավորը չէ:

  1. Ծնողները միմյանց հետ առողջ հարաբերություններ ունեն…

Հետազոտությունների համաձայն` սկանդալիստների ընտանիքում ապրող երեխաներն ավելի վատ են զարգանում, քան հանգիստ ծնողներ ունեցողները: Եվ դա կախված չէ այն բանից, թե նրանց ծնողներն ամուսնալուծվա՞ծ են, թե՞ հավերժ հակամարտության գնով պահել են իրենց անառողջ ընտանիքը: Ավելին, հետազոտության հեղինակները պնդում են, որ մեկ ծնողով ոչ բարենպաստ ընտանիքի երեխաները հաճախ ավելի լավ են զարգանում, քան ամբողջական, սակայն ոչ առողջ, կռվարար ընտանիքում մեծացողները: Նեգատիվ բոլոր կոնֆլիկտներն են պարունակում, անգամ, եթե դրանք հազվադեպ են լինում, ինչպես լինում է ամուսնալուծված ծնողների դեպքում: Եվս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ ծնողների ամուսնալուծության ծանր հետևանքները երեխաները դեռևս շատ երկար տարիներ կրում են իրենց վրա:

  1. Նրանք ինքները լավ կրթություն են ստացել…

Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձրագույն կրթություն ստացած ծնողների երեխաներն ավելի շատ են ձգտում իրենք էլ ստանալ լավ կրթություն: Եվ հակառակը, երեխաների մեծ մասը, ում մայրը, ասենք, չի ավարտել դպրոցը, կրկնում են նրանց ուղին:

  1. Նրանք երեխաներին վաղ են մաթեմատիկա սովորեցնում…

Երեխաների մոտ վաղ տարիքից մաթեմատիկական հմտություններ ներդնելը հետագայում կարող է վերածվել հսկայական առավելության: Երեխան շատ վաղ տարիքից պետք է ճանաչի թվերը, կարողանա դրանցով գործողություններ կատարել:

  1. Նրանք իրենց երեխաների հետ հարաբերություններ են զարգացնում…

Հետազոտությունների արդյունքներով` այն երեխաները, ովքեր պատշաճ խնամք են ստացել իրենց կյանքի առաջին 3 տարիներին, ոչ միայն մանուկ ժամանակ են լավ զարգացել, այլև առողջ հարաբերություններ են կարողացել ձևավորել և առաջադիմության լավ արդյունքներ են ցուցաբերել 30 տարեկանում նույնպես: Զգայուն խնամակալ հանդիսացող ծնողներն ավելի արագ ու ադեկվատ են արձագանքում իրենց երեխայի կողմից եկող ազդակներին և նրանց համար անվտանգ բազա են ապահովում, այնպես որ, նրանք իրենք են ձգտում հետազոտել աշխարհը:

  1. Նրանք ավելի քիչ են լարված…

Միայն երեխայի հետ շատ ժամանակ անցկացնելը դեռևս չի նշանակում, որ նրան հաջողակ եք դարձնում այդպես: Ավելին, չափազանց ինտենսիվ մայրությունը և դաստիարակությամբ քողարկված երեխայի ազատության սահմանափակումը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Իրականում մայրական սթրեսը, երբ նա կիսվում է աշխատանքի և երեխայի համար ժամանակ գտնելու միջև, կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի վրա: Այդ պատճառով էլ, եթե ծնողը հոգնած կամ անտրամադիր է, այդ զգայական վիճակը փոխանցվում է երեխային:

  1. Նրանք գնահատում են հաջողության հասնելուն ուղղված ջանքերը:

Այն, թե ինչպես են երեխաները գնահատում իրենց առաջին հաջողությունները, ազդում է նրանց հետագա ձեռքբերումների վրա: Գիտնականները կարծում են, որ թե երեխաները, թե մեծերը հաջողության մասին մտածում են 2 եղանակներից մեկով: Ֆիքսված մտածողությունը ենթադրում է, որ մեր բնավորությունը, ինտելեկտը և արվեստի ունակությունները կայուն շնորհներ են, որոնք մենք փոխել չենք կարող, իսկ հաջողությունն այդ անքակտելի ինտելեկտի հաստատումն է: Մյուս կողմից՝ աճի մենթալիտետը հաջողում է մարտահրավերի մեջ և անհաջողությունը համարում է ոչ թե՝ որպես թուլության ապացույց, այլ՝ աճելու առիթ: Սրա հիմքում ընկած է այն տարբերությունը, թե ինչպես ենք մենք երեխաներին ներկայացնում նրանց սեփական հաջողությունները: Եթե երեխաներին ասում են, որ նրանք այս խնդիրը լուծեցին իրենց բնածին հանճարեղության հաշվին, սա ստեղծում է ֆիքսված մտածողություն, իսկ եթե ասում են, որ դա հաջողվեց անել իրենց ձգտելու ու աշխատասիրության շնորհիվ, ապա դա սովորեցնում է աճի մտածողությանը ու երեխաներին ավելի ուժեղ ու դիմացկուն է դարձնում:

  1. Նրանք աշխատում են…

Աշխատող մայրերն իրենց երեխաների վրա ավելի դրական ազդեցություն են ունենում: Աշխատող մայրերի երեխաները, եթե թվերի լեզվով խոսենք, 23%-ով ավելի հաջողակ են, քան իրենց այն հասակակիցները, ովքեր դաստիարակվում են տնային տնտեսուհի մայրերի կողմից:

11.Նրանք հարուստ են և ազդեցիկ…

Երեխաների հետագա հաջողությունների վրա կարող է ազդել նաև ծնողների հարստությունը, և դա բնական է:

  1. Նրանք հեղինակություն ունեն…

Հետազոտողներն առանձնացրել են երեխայի դաստիարակության 3 տիպ

  • թույլատրող տիպ: Երբ ծնողները ձգտում են բռնակալ չլինել և երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա:
  • ավտորիտար տիպ: Երբ ծնողները փորձում են ձևավորել և վերահսկել երեխային՝ վարքագծի իր չափորոշիչների համաձայն:
  • Հեղինակավոր տիպ: Երբ ծնողները փորձում են երեխային ռացիոնալ ուղղորդել:

Կատարյալը դաստիարակության հեղինակավոր ոճն է: Երեխան այդ դեպքում մեծանում է՝ որպես ավագներին հարգող, սակայն իրեն ճնշված չզգացող անհատ:

  1. Նրանք սովորեցնում են ամուր լինել…

Եթե մի նախադասությամբ ձևակերպենք, ամրությունը կամ պինդ լինելը երկարաժամկետ նպատակներին հասնելուն ձգտելու նկատմամբ հետաքրքրության տենդենցն է: Խոսքն այն մասին է, թե ինչպես երեխաներին սովորեցնել երևակայել այն ապագան, որը նրանք ուզում են ունենալ, և համառորեն գնալ նպատակի հետևից` չընկրկելով ոչ մի խոչընդոտից:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը