Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Չիլիի աստղագետները հայտնաբերել են չափազանց մեծ էկզոմոլորակ, որի գոյությունը հակասում է այդ երկնային մարմինների կազմավորման՝ ընդունված մոդելներին:
Հետազոտությունը հրապարակված է Monthly Notices of the Royal Astronomical Society հանդեսում: Այդ մասին հայտնել է Ուորիքի համալսարանը (Մեծ Բրիտանիա): NGTS-1b էկզոմոլորակի տրամագիծը կիսով չափ փոք է այն լուսատուի տրամագծից, որի շուրջը դա պտտվում է:
Սույն հանգամանքը հայտնաբերված երկնային մարմինը դարձնում է Տիեզերքում (մայր աստղի համեմատությամբ) ամենախոշորը գիտնականներին հայտնի երկնային մարմիններից: NGTS-1b-ը գտնվում է Արեգակից 600 լուսային տարի հեռավորության վրա: Իր չափերով էկզոմոլորակը համեմատելի է Յուպիտերի հետ, բայց մոտավորապես 20 տոկոսով թեթև է դրանից: Աստղի և երկնային մարմնի միջև հեռավորությունը 33 անգամ փոքր է, քան Արեգակի և Երկրի միջև, այնտեղ տարին տևում է ընդամենը 2,5 օր: