Քիմիաթերապիան բացասաբար է ազդում հիվանդների բեղունության վրա, դրա համար էլ բժիշկները շատերին կոչ են անում բուժումը սկսելուց առաջ սառեցնել իրենց սերմնահեղուկը կամ ձվաբջիջները։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քիմիաթերապիան վատ է անդրադառնում ոչ միայն հիվանդների, այլև նրանց երեխաների առողջության վրա։
University of Utah համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցկեղից բուժված կանանցից ծնված երեխաներն ավելի քիչ երեխաներ են ունենում՝ ընդհանուր բնակչության համեմատ։ Եվ այսպես, քիմիաթերապիա ստացած կանանց դստրերը 71 տոկոսով, իսկ նրանց որդիները 87 տոկոսով քիչ են երեխաներ ունեցել, քան բնակչության միջին վիճակագրական ներկայացուցիչները։
Հետաքրքիր է , որ այդ էֆեկտը վերաբերում է հիմնականում կանանց՝ քիմիաթերապիա ստացած տղամարդկանց երեխաները միջինը նույնքան երեխաներ են ունեցել, որքան քաղցկեղից երբևէ չբուժված տղամարդկանց երեխաները։
Փորձագետներն այդ ամենը բացատրում են էպիգենետիկայով։ Դա արտաքին ներգործության տակ գենոմում տեղի ունեցող փոփոխություններ են։ Գենոմի հիմնական կառուցվածքը դրանք չեն փոխում, սակայն որոշակի գեների ակտիվացման ու անջատման մեխանիզմները տուժում են։ Ու այդ մեխանիզմները կարող են ծնողներից երեխաներին փոխանցվել։
med.news.am