Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն անոմալ T-բջիջները գտնելու եւ ոչնչացնելու միջոց են գտել: Հետազոտության տեղակագիրը հրապարակված է MedicalXpress-ի կայքում:
Լիֆոման առաջանում է վերասերված իմունային բջիջներից՝ լիմֆոցիտներից: Գոյություն ունեն երկու տիպի լիմֆոցիտներ՝ B-բջիջներ եւ T-բջիջներ: Վերջին մշակումներն օգնել են գտնելու հիվանդին բուժելու B-բջջային լիֆոմայից, սակայն T-բջջային լիֆոման մնում է քաղցկեղի ամենաագրեսիվ եւ բուժման դժվար ենթարկվող ձեւերից մեկը:
T-բջիջները հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարում են՝ օգտագործելով C1 կամ C2 գեներից բաղկացած ռեցեպտորները:
Մարդու օրգանիզմում կան մոտավորապես հավասար քանակությամբ T-բջիջներ՝ ինչպես C1 գեներով, այլնպես էլ C2 գեներով: Եթե T-բջիջը վերասերվի, ապա բոլոր քաղցկեղային բջիջները կպարունակեն այդ գեներից սոսկ մեկը:
Նշվում է, որ գիտնականները կարողացել են գտնել քաղցկեղային T-բջիջների ոչնչացման եղանակն առանց առողջներին վնասելու:
Օրինակ՝ եթե քաղցկեղային T-բջիջները պարունակեն C1 գեն, ապա կոչնչանան սոսկ այդ գենով բջիջները, իսկ C2 պարունակող լիմֆոցիտները կմնան անվնաս: Այս մեթոդը մարդուն թույլ է տալիս պահպանել իմունային համակարգը: