Vahan Balasanyanը շատ հետաքրքիր թեմա է բարձրացնում: Իսկ սա այն տարբերակներն են, որոնք ներկայացված են դրամի ձևավորման մրցույթին՝ http://www.panarmenian.net/arm/news/249090/ ու ասեմ, որ եթե այս տարբերակները ներկայացվեին համակարգչային դարի առաջին տարիներին, մի գուցե համարվեին միջին որակի, ոչ շատ վատ տարբերակներ: Այսօր սրանք առնվազն խայտառակություն են, ու ամոթ կլինի սրանք հանրությանը ներկայացնել, որպես մեր պետության պետական թղթադրամ:
Կարելի է մեղավորներ փնտրել ու գտնել. մրցույթը կազմակերպողները չեն տեղեկացրել բավակայն լայն շրջանակներին, կամ հակառակը նեղ՝ դիզայներական հանրությանը մրցույթի մասին ու շատերը տեղյակ չեն եղել, խնդիրը մի գուցե դրված չի եղել նորմալ, դիզայներները վատն են, ծույլ են, հաբրգած են, չգիտեմ էլ ինչ կարելի է գտնել, բայց ասեմ, որ կա մինչ այս ամենը մեկ այլ պատճառ, որը կներկայացնեմ ստորև:
Լավ դիզայնը պահանջում է լիարժեք նվիրում: Լավ ձևավորում ստանալու համար պետք է թեման ուսումնասիրել մանրամասն, միտքը ձևակերպել, ստեղծել կառուցվածք, նկարազարդումներ, հասկանալ ոճը, լուծել տիպոգրաֆիկայի հետ կապված խնդիրները, ստացած կառուցվածքի շրջանակներում ստեղծել միջանկյալ տարբերակ, ուղղել կոմպոզիցիոն խնդիրները, ներկայացնել դիզայնը թեստավորման, այս դեպքում հանրային քննարկման մի գուցե, ուսումնասիրել վերաբերմունքը, կարծիքները հավաքագրել ու ձևավորել վերջնական տեսքը: Նման կարգի աշխատանքը պահանջում է կամ մի աշխատանքային խմբի մի քանի շաբաթ մանրակրկիտ աշխատանք, կամ մի գուցե մեկ փայլուն մասնագետի ներգրավում, ով կիրականացնի արտ-ղեկավարի, դիզայների, նկարազարդողի ու նախատպագրական աշխատանքները, ու ով կհատկացնի այս ամենին զգալի ժամանակ ու առողջություն, մի կողմ կդնի սեփական աշխատանքը, որի համար վճարվում է, կամ աշխատանքից հետո օրեր շարունակ կփորձի ստեղծել գրագետ ու աշխատող ձևավորում մրցույթի մասնակցելու համար: Ու այս ամենը հաշվի առենոլով իր տարբերակը մի գուցե չի էլ հաստատվի, քանի որ կարող է շահի, իսկ կարող է՝ ոչ: Այստեղ դեռ մեծ հարց է ովքեր են դիտարկելու ներկայացվծա տարբերակները ու ինչ պատրաստվածության մակարդակ ունեն նրանք:
Ու սա է պատճառը, ինչու որևէ մրցույթ, եզակի բացառույթուններով իհարկե, չի կարող է ունենալ լավ արդյունք: Ուզում ենք ունենալ թղթադրամների լավ ձևավորում, կապվեք լավ մասնագետների հետ, ձևակերպեք գրագետ ու մանրամասն խնդիրը, վճարեք դրա համար ու ստացեք լավ արդյունք: Այլապես կունենանք այն ինչ ունենք՝ լավ մասնագետների կողմից արագ շըփ-թըփ արարված աշխատանք (եթե լավ մասնագետը իհարկե ցանկան մասնակցել մի տարբերակով, որը արված է ինչպես ասեցի շըփ-թըփ) կամ սկսնակ ոչ պրոֆեսիոնալ մասնագետների փորձնական աշխատանքների տարափ, որոնք այնքան տխուր որակ ունեն, որ չգիտես որտեղից սկսես քննադատել:
Կամ մենք կհասկանանք սա ու կդադարենք լուրջ աշխատանքի համար դինել հանրությանը արագի մեջ անվճար տարբերակներ ներկայացնել, որոնցից կընտրվեն «լավագույնները», կամ կունենք այն ինչ ունենք:
Այսպես է Facebook-ի իր էջում գրել լուսանկարիչ Սեդրակ Մկրտչյանը: