Վերջերս կատարված հետազոտությունը, որը հրապարակված է Journal of Psychology-ում, ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր չեն հրաժարվում նախաճաշից, ավելի քիչ են նախատրամադիր սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարախտի:
Փորձագետները 21-ից մինչև 60 տարեկան 49 մարդու խնդրել են վեց շաբաթվա ընթացքում ամեն օր սնունդ ընդունել արթնանալուց հետո երկու ժամվա ընթացքում կամ էլ մինչև կեսօր քաղցած մնալ:
Նրանք կարող էին ընտրել ցանկացած կերակրատեսակ, սակայն շատերը գերադասել են ավանդական նախաճաշը փաթիլներով, տոստերով և հյութով:
Թեստից առաջ և հետո գիտնականները գրանցել են մասնակիցների նյութափոխանակության ցուցանիշները:
Նրանք նաև կատարել են ճարպաբջիջների բիոպսիա՝ պարզելու, թե ինչպես են գործում այն 44 գեներն ու սպիտակուցները, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նախաճաշերը նվազեցնում են այն գեների ակտիվությունը, որոնք կապված են ինսուլինառեզիստենտության հետ, և նորմայի սահմաններում են մեծացնում արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչը ժամանակի հետ կարող է օրգանիզմը պաշտպանել շաքարախտից և սրտի հիվանդություններից: Ըստ որում այն լրացուցիչ կալորիաները, որոնցով իրենց ծանրաբեռնում են նախաճաշել սիրողները, օրգանիզմին էական վաս չեն պատճառում: