Ինչու՞ է սննդամթերքի փոքր չափաբաժնով հաճախակի ընդունումն օգնում նիհարել
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է սննդամթերքի փոքր չափաբաժնով հաճախակի ընդունումն օգնում նիհարել

Չգերհագենալու համար պետք է ուտել հաճախ և քիչ քանակությամբ, պնդում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ երբ մենք միայն տեսնում ենք սնունդը, մեր քաղցի նեյրոններն «անջատվում են»: Եթե ուտել չի հաջողվում, ապա նրանք կրկին ակտիվանում են: Օրվա ընթացքում փոքր չափաբաժնով սննդի ընդունումը թուլացնում է գլխուղեղի՝ սննդի տեսքի ու բույրերի նկատմամբ ռեակցիան: Այսպիսով, դա արդյունավետ միջոց է շատակերության ու ճարպակալման դեմ պայքարում:

Այն մասին, թե արդյունավետորեն նիհարելու համար ինչ է պետք քիչ քանակությամբ և հաճախակի ուտել, խոսվում է վաղուց, բայց հիմա գիտնականները բացատրում են այդ սկզբունքի աշխատանքային մեխանիզմը:

Ավելի վաղ հետազոտողները պարզել էին, որ հիպոթալամուսում տեղակայված AgRP նեյրոնները վերահսկում են ախորժակը: Սոված մկների մոտ այդ նեյրոնների ակտիվությունը բարձր է եղել: Իսկ սննդի ընդունման կամ դրա բույրերը շնչելու ընթացքում AgRP նեյրոնների ակտիվությունը նվազել է: Նեյրոնները մնացել են «անջատված» միայն այն դեպքում, երբ հաջողվել է ուտել:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երբ մկներին սնունդ են տվել, նեյրոնների ակտիվությունն արագորեն նվազել է: Այն ցածր է մնացել սննդի ընդունման ժամանակ և դրանից հետո: Անծանոթ սննդի տեսքն ու բույրը (կալորիաներ չպարունակող ելակի գելի) չեն ազդել AgRP նեյրոնների ակտիվության վրա: Գելի ընդունումից հետո նեյրոնների ակտիվությունը նվազել է, բայց ընդամենը 200 վայրկյանով:

Այնուհետև մասնագետներն օգտագործել են կալորիաներ պարունակող գել: Այդ դեպքում նեյրոնների ակտիվությունն ավելի երկարատև է ցածր մնացել: Որոշ ժամանակ անց գելը մկների մոտ ասոցացվել է հագեցման հետ ու AgRP նեյրոնների ակտիվությունը գելի տեսքից ու բույրից  սկսել  նվազել:

Հետազոտողների խոսքով՝ կրծողներին  հորմոնների համադրության ներմուծումը նպաստել է AgRP նեյրոնների ակտիվության նվազմանը: Բուժման այս մեթոդն արդեն կիրառվում է մարդկանց մոտ, բայց պահանջվող դոզաները հաճախ սրտխառնոցի կամ անցանկալի կողմնակի ազդեցությունների են բերում: Մկների մոտ կողմնակի ազդեցությունների նշաններ չեն նկատվել, քանի որ գիտնականները ցածր դոզաներ են օգտագործել:

Մասնագետները ծրագրում են շարունակել հետազոտությունը: Իսկ առայժմ նրանք խորհուրդ են տալիս ուտել հաճախակի ու քիչ քանակությամբ: Դա կօգնի AgRP նեյրոնների ակտիվությունը պահել միևնույն մակարդակի վրա: Բացի այդ, սննդի ընդունման այդպիսի ռեժիմը թույլ կտա խուսափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումներից, ինչը շատ կարևոր  է 2-րդ տիպի դիաբետի կանխարգելման համար:

med.news.am