Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությունը, հայ ֆուտբոլիստին նվիրված հոդվածում գրում է Championat.com-ը:
Վերջին անգամ Մխիթարյանը «ՄՅ»-ի կազմում դաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոնի» դեմ խաղում ընդամենը 20 րոպեով: Դրանից հետո Միկիին այլևս խաղադաշտ դուր չի եկել:
«Նստարանին կարող եմ ընդամենը վեց առանցքային խաղացող ունենալ: Ինձ հավասարակշռություն է պետք: Եթե ես Մխիթարյանին վերցնեի, նշանակում է` երեքից մեկը դաշտ դուրս չէր գա: Ներկա պահին ես ավելի շատ հավատում եմ մյուս խաղացողներին: Հավատում եմ, որ նրանք կարող են խաղալ», — մեջբերում է պարբերականը Մոուրինյոյի խոսքերը:
Սակայն այստեղ «Առանձնահատուկը» կեղծում է, կարծում է հոդվածի հեղինակ Կիրիլ Խաիտը:
«Ինչպես դա հասկանալ: Նախ` դա ճիշտ չէ: Ժոզեն նշել էր հինգ խաղացողի, վեցի փոխարեն, սակայն «Բորնմուտի» հետ տնային խաղում գերադասեց որպես վեցերորդ ավելորդ կենտրոնական պաշտպանի ներկայացնել: Որն այդպես էլ դաշտ դուրս չեկավ: Ինչպես և Բլինդը: Հետո: Խոսքը միայն վերջին խաղի մասին է, սակայն կային նաև այլ խաղեր: Օրինակ` «Ման Սիթիի» հետ խաղում Մոուրինյոն պահուստային նստարանին ուներ դարպասապահ, չորս պաշտպան և երկու հարձակվող: Չեմ ուզում ասել, որ Մխիթարյանը կտրուկ կփոխեր այն խաղի արդյունքը, սակայն մի՞թե նրա ներկայությունը նստարանին ավելի մեծ ընտրություն չի տալիս մարզչին: Ավելի շատ, քան տվեցին Մակտոմինայը, Լինդելեֆը, Շոուն և Ջոնսը: Լավ խաղացողներ են, բայց ամենաօգտակարը չեն`լավ արդյունքի համար: Իսկ եթե ոչ, ինչու պահուստային խաղացողին գոնե ԲԿՄԱ-ի դեմ խաղում չհանել դաշտ», — հարցադրում է անում Խաիտը:
Մոուրինյոյի որոշումը սկզբունքային է, կարծում է լրագրողը: Անցյալ խաղաշրջանում Մոուրինյոն Մխիթարյանին նույն կերպ կազմի մեջ չէր ներառում` նույնիսկ հայտում չէր ներկայացնում, բացի այդ քննադատում էր նրան մամուլում: Իսկ Հենրիխն ընդունում էր քննադատությունը, ասում, որ պետք է ավելի խիստ լինի ինքն իր նկատմամբ. արդյունքում նա «ՄՅ» հերոսներից մեկը դարձավ առաջնության երկրորդ կեսում:
Երկար կարելի է վիճել Մոուրինյոյի մեթոդների մասին, գրում է Խաիտը` երկու պարզ եզրակացություն անելով: Նախ` նա հանճարեղ մարզիչ է, ով խաղացողներից առավելագույնն է պահանջում ու ստանում, իսկ ով պատրաստ չէ հարյուր տոկոսով իրեն ցույց տալ, նրան պետք չէ: Եվ երկրորդ` նա բռնապետ է, ով պարզապես անտեսում է այն ֆուտբոլիստներին, որոնք անձամբ նրան դուր չեն գալիս և թքած ունի նրանց պրոֆեսիոնալ որակների վրա: Սակայն մի փաստ կա, որը հերքել չի կարելի. Մխիթարյանը 28 տարեկան հասակում կրկին կես տարի կորցրեց իր կարիերայից:
«Ենթադրելը, թե նա ձմռանը այլ կերպ կմարզվի, Ժոզեն կրկին նրան կհավատա և մի քանի ամսով ամեն ինչ լավ կլինի, զուր ժամանակի վատնու՞մ է», — հարցադրում է անում հոդվածի հեղինակը` հիշեցնելով, որ խոսքն այն ֆուտբոլիստի մասին է, որին 2016 թվականի մայիսին Բունդեսլիգայում խաղաշրջանի լավագույն խաղացող էին անվանել ոչ թե երկրպագուները և լրագրողները, այլ նրա գործընկերները:
Քվեարկության ժամանակ նա առաջ էր անցել Լևանդովսկուն և Օբամեյանգին:
«Մոուրինյոյի հարգանքին արժանանալու համար, անկասկած, պետք է զոհաբերությունների գնալ և ջանք գործադրել: Սակայն այդ հարգանքին արժանանալու ձգտման մեջ կարելի է աննկատ վատնել ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիները», — եզրահանգում է հեղինակ Կիրիլ Խաիտը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է «ՄՅ» 15 խաղերում` Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում` դառնալով երկու գոլի 5 արդյունավետ փախանցման հեղինակ:
Ենթադրվում է, որ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան Դորտմունդի «Բորուսիայում», որը հաճախ է վերադարձնում նախկինում վաճառած իր աստղերին: