Ամանորյա տոներին ի՞նչ քաղցրեղեն արժի պատրաստել
Advertisement 1000 x 90

Ամանորյա տոներին ի՞նչ քաղցրեղեն արժի պատրաստել

Հայաստանում ացյալում ընդունված չէր ամանորյա ճաշատեսակներից հետո տորթ և կրեմով կարկանդակներ ուտել. մարդիկ նախընտրում էին դրանց փոխարեն ուտել ավելի թեթև և օգտակար աղանդեր, պնդում է հայտնի խոհարար, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

Նա աղանդերի պարզ բաղադրատոմս ներկայացրեց, որը Հայաստանում պատրաստել են անցյալում: Դրա համար ընդամնեը 3 բաղադրիչ է անհրաժեշտ՝ գետնընկույզ, մեղր և բողկ:

Բողկը պետք է մաքրել, մանր կտրատել և առանց յուղի մաքուր տապակում տապակել, որից հետո մի փոքր մեղր ավելացնել և սպասել մինչև պարունակությունը կարամելի կնմանվի: Այնուհետև անհրաժեշտ է ավելացնել առանց յուղի տապակած գետընկույզը՝ նույն քանակությամբ, ինչ բողկը: Շարունակել միասին տապակել, դարձյալ մի փոքր մեղր ավելացնել, որ ստացվի մածուցիկ, կպչուն զանգված՝ փափուկ կարամելի նման:

Մամուլյանի խոսքով՝ սա հոյակապ աղանդեր է, որը մարսողությունը ոչ միայն չի վատացնում, այլ նույնիսկ լավացնում է:

Հնում որպես աղանդեր ընդունված էր խնձոր կամ սերկևիլ տապակել՝ տարբեր ընկույզներով լցոնված: Խոհարարի խոսքով՝ սա նույնպես հոյակապ աղանդեր է, որն արժի պատրաստել նաև հիմա. այն քիչ քանակությամբ կալորիաներ է պարունակում, հեշտ է յուրացվում, դրանից բացի՝ միրգը և ընկույզը առողջությանն օգտակար են:

Իսկ եթե աղանդեր պատրաստելու ժամանակ չկա, ապա քաղցրեղենը կարելի է փոխարինել սովորական չրերով, որոնք, մասնագետի խոսքով, Հայաստանում մշտապես մեծ տարածում են ունեցել:

med.news.am