Օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոններ. ում է իր հետևում թողել Աշոտ Կարապետյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոններ. ում է իր հետևում թողել Աշոտ Կարապետյանը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ելույթ ունեցած մեր վերջին ներկայացուցիչը` լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, տպավորիչ արդյունք է գրանցել:

18-ամյա հայ մարզիկը, լինելով տարիքով ամենափոքրը բոլոր մրցակիցների մեջ, հատուկ ոլորավայրէջք մրցաձևում գրանցել է 2 րոպե 08.08 վայրկյան արդյունք և զբաղեցրել 42-րդ տեղը:

Հատկանշական է, որ մրցմանն ընդհանուր առմամբ հայտավորված է եղել 108 մարզիկ, որոնցից եզրագիծը հատել են միայն 43-ը:

Առաջարկում ենք պարզել, թե ում է իր հետևում թողել Աշոտ Կարապ

տյանը, որը հայտնի պատճառներով մարզումները սկսել է 12 օր ուշացումով:

Հատուկ ոլորավայրէջք մրցաձևում հայտավորված և եզրագիծը չհատած մարզիկների ցանկում առաջինն ուշադրության է արժանանում ավստրիացի լեռնադահուկորդ Մարսել Հիրշերի անունը: Փհենչհանի 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում մինչ այս երկու անգամ չեմպիոն հռչակված Հիրշերը նաև աշխարհի քառակի չեմպիոն է, աշխարհի Գավաթի 6-ակի դափնեկիր:

Հատկանշական է, որ 28-ամյա լեռնադահուկորդը մասնագիտացած է հենց հատուկ ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում և կարիերայի ընթացքում մի շարք պատմական և ռեկորդային նվաճումներ է գրանցել:

Եզրագիծը չի կարողացել հատել նաև 24-ամյա շվեյցարացի լեռնադահուկորդ Լուկա Էրնին, որը կոմբինացիա մրցաձևում 2017 թվականի չեմպիոնն է, ինչպես նաև աշխարհի երիտասարդական առաջնությունների քառակի մրցանակակիր:

Էրնին մասնագիտացած է նաև հատուկ ոլորավայրէջքում, և 2014 թվականին այս մրցաձևում դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր:

Ուշադրության է արժանի նաև 33-ամյա ֆրանսիացի լեռնադահուկորդ Ժան-Բատիստ Գրանժը, որն աշխարհի կրկնակի չեմպիոն է հենց հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:

Եզրագիծը չհատած 65 մարզիկների թվում են նաև Նորվեգիայի, Դանիայի, Կանադայի և մի շարք այլ երկրների ուժեղագույն լեռնադահուկորդներ:

ՀԳ. «Քչերը կիմանան, որ վերջին օրերին Աշոտը ձեռքի շատ լուրջ վնասվածք էր ստացել, ասում էր, ոչինչ ձեռքս ձողի հետ կսկոչեմ կքշեմ՝ Հայաստանի պատիվը բարձր կպահեմ»,- գրել է Սաշա Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում:

armsport.am