Հայ հեթանոսների Զատիկը՝ Զ՛Հատիկ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ հեթանոսների Զատիկը՝ Զ՛Հատիկ

…Մի քանի փոքրիկներ կռացել են գույնզգույն ձվերով լի հսկա զամբյուղի վրա։ Ոչ ոք չի արգելում նրանց խաղալ դրանց հետ, թեև հեթանոսական Զատկի տոնակատարությունը դեռ չի սկսվել, և արարողության ընթացքում ձվերը պետք է վնասված չլինեն։ Տասնյակ մարդիկ հավաքվել են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտ գտնվող բլրի վրա՝ միասին Զատիկը նշելու։ Այդ բլրի վրա հնում գտնվել է հեթանոսական աստվածամայր Անահիտի՝ պտղաբերության աստվածուհու տաճարը։ Հենց նրան է նվիրված հեթանոսական Զատիկը։

— Փա՛ռք Անահիտին։

— Փա՛ռք։

— Թող մեր հողը բերրի լինի այս տարի։

— Թո՛ղ։

Հենց այսպես են միմյանց ողջունում արիացիները՝ բարձրանալով ոչ մեծ բլրի վրա։ Նրանցից յուրաքանչյուրը գույնզգույն ձվեր է բերել՝ օծելու համար։ Ի տարբերություն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների, որոնք ձուն ներկում են միայն մուգ կարմիր գույնով (Հիսուս Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ), արիացիներն օգտագործում են բոլոր հնարավոր գույները։ Զատկի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ է։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am