Adme.ru կայքը գրում է, որ սպորտով զբաղվողների թվի ավելացման հետ մեկտեղ, ավելանում են ֆիթնեսի մասին սխալ պատկերացումները:
Միֆ 1: Պարապմունքն արդյունավետ է անցել, եթե դրանից հետո մկանները ցավում են:
Իրականություն: Զավի զգացումը խոսում է մկանաթելերի միկրոտրավմաների մասին:
Միֆ 2: Ձգումները թույլ են տալիս նվազեցնել մկանային ցավերը:
Իրականություն: Ձգումներն անհրաժեշտ են մկանները թուլացնելու համար:
Միֆ 3: Որքան երկար է տևում պարապմունքը, այնքան այն արդյունավետ է:
Իրականություն: Կարևորը ոչ թե պարապմունքի տևողությունն է, այլ արդյունավետությունը:
Միֆ 4: Պարապել պետք է որքան հնարավոր է՝ շատ:
Իրականություն: Պարապմունքների միջև դադարը պետք է կազմի 2-3 օր:
Միֆ 5: Ուժային պարապմունքները կնոջը կուլտուրիստ են վերածում:
Իրականություն: Ուժային պարապմունքները կնոջ մարմինը դարձնում են ձիգ և գեղեցիկ:
Միֆ 6: Սննդակարգը կարևոր չէ, եթե կան պարապմունքներ:
Իրականություն: Ցանկալի արդյունքի կարելի է հասնել ճիշտ սնվելով:
Միֆ 7: Հատուկ կոստյումներն օգնում են պարապմունքի ժամանակ այրել ճարպերը:
Իրականություն: «Ջերմոցային էֆեկտը» կարող է վնասել առողջությանը:
Միֆ 8: Ընկերուհուս պարապմունքի պլանը կարող է օգնել ինձ նիհարել:
Իրականություն: Պարապմունքի պլանը յուրաքանչյուրի համար անհատական է կազմվում:
Միֆ 9: Արդյունքը կարելի է գնահատել կշեռքի ցույց տված թվերով:
Իրականություն: Արդյունքը կարելի է գնահատել սանտիմետրով:
Միֆ 10: Խնդրահարույց հատվածներն առաջինն են նիհարում:
Իրականություն: Առաջին հերթին ճարպն այրվում է այնտեղ, որտեղ մենք չենք սպասում:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»