University of Wyoming School of Pharmacy-ի գիտնականները ճարպակալման դեմ նոր դեղամիջոց են մշակել կապսաիցինի հիմքով՝ նյութ, որը մտնում է չիլի պղպեղի բաղադրության մեջ: Դեղամիջոցի հետազոտությունները ցույց են տվել, որ այն բերել է երկարատև նիհարելու և բարելավել է մկների մետաբոլիկ առողջությունը, որոնք հիմնականում յուղոտ սնունդ են օգտագործել:
Մետաբոցինոմ կոչվող դեղամիջոցը օրվա ընթացքում դանդաղ օրգանիզմ է բաց թողնում կապսաիցին՝ այնպես, որ նյութը դրական արդյունք ունենա, բայց չբերի այրվածքների և այլ կողմնակի էֆեկտների:
Դեղամիջոցը փոխազդում է TRPV1 ռեցեպտորի հետ, որը մարմնի ջերմաստիճանի կարգավորման և ցավի ընկալման համակարգի մասն է, այդ թվում՝ կապսաիցինի առաջացրած այրոցի զգացման: TRPV1 կարելի է գտնել նաև ճարպային հյուսվածքի (ադիպոցիտների) բջիջների թաղանթներին:
Կապսաիցինն, ըստ էության, ակտիվացնում է նշված ռեցեպտորը՝ ազդելով սպիտակ ճարպային հյուսվածքի բջիջների վրա: Կապսաիցինի առկայությամբ սպիտակ ճարպային հյուսվածքը, որը էներգիա է պաշարում, վերածնվում է շագանակագույն ճարպի (առաջինն այրում է ջերմություն ստանալու համար): Այսպիսով, մարմնում դադարում է ճարպի ավելցուկ կուտակվել:
Փորձի շրջանակում կրծողներին սնել են կալորիական սննդակարգով: Ութ ամիս հետո կենդանիներին տվել են նոր դեղամիջոցը: Կրծողները կայուն օգտագործել են սնունդի միատեսակ ծավալ, սակայն գիրացում տեղի չի ունեցել: Մետաբոցինը խոչընդոտել է շաքարի, ալանինամինոտրանսֆերազա ֆերմենտի և արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճին: Իսկ ինչպես հայտնի է, ճարպակալելիս արյան մեջ այս նյութերի խտությունը մեծանում է: