Գոյություն ունեն մի խումբ ավանդական միջոցներ, որոնք խորհուրդ են տրվում մաշկի վիճակը լավացնելու համար։ Սակայն դրանց շարքում կան նաև միջոցներ, որոնք կարող են անցանկալի կողմնակի ազդեցություն ունենալ։
Կոնցենտրացված խնձորի քացախ։ Ուշադիր եղեք. խնձորի քացախը 1։1 հարաբերակցությամբ խառնում են ջրի հետ, որպեսզի դրանում պարունակվող թթուները չվնասեն մաշկը։ Խոսքը հատկապես վերաբերում է դեմքի մաշկին։ Կոնցենտրացված քացախը կարող է չորություն, գրգռվածություն և այլ տհաճ երևույթներ առաջացնել։
Մաքուր վիտամին E: Վիտամին E-ն իսկապես հզոր հակաօքսիդանտ է, որը նպաստում է մաշկի վերականգնմանը։ Սակայն այն խորհուրդ չի տրվում քսել անմիջապես դեմքին, քանի որ դա հանգեցնում է ծակոտիների խցանման և կարող է բշտիկների առաջացման պատճառ դառնալ։
Բուսայուղեր։ Շի կամ կոկոսի յուղերը բնական խոնավեցնող միջոցներ են, սակայն խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել դեմքի մաշկին, քանի որ դա կարող է հանգեցնել ծակոտիների խցաման, բշտիկների առաջացման։
Շամպուն։ Չի կարելի այն օգտագործել օճառի փոխարեն, քանի որ դեմքի նուրբ մաշկի համար շամպունի բաղադրիչները բավական ագրեսիվ են և կարող են քրոնիկական չորության պատճառ դառնալ։
Մայոնեզով դիմակներ։ Միշտ ստուգեք բաղադրիչները, երբ այսպիսի միջոցներ եք օգտագործում։ Հակառակ դեպքում կարող եք ավելի շատ վնասել մաշկին։ Հարկավոր է խուսափել մայոնեզի օգտագործումից. այն մեծ քանակով յուղ է պարունակում, ինչը կարող է միայն վատացնել յուղոտ մաշկի հետևանքով առաջացող խնդիրները։
Կարևոր է հիշել, որ դեմքի մաշկի pH-ը տարբերվում է մարմնի մյուս հատվածների pH-ից, և դրա հավասարակշռության պահպանման համար կարելի է օգտագործել միայն համապատասխան միջոցներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը