Չինացի գիտնականները սարք են ստեղծել մարդու առողջական վիճակի մոնիթորինգի համար, որն իրենից ներկայացնում է գրաֆենի հիմքով արհեստական մաշկ և կարող է փոխարինել ըստ գործառնության համանման սարքերին:
e-skin էլեկտրոնային մաշկը բարակ, ձգվող, մարդկային մաշկը նմանակող նյութ է, որը դիմացկուն է ճնշման, ջերմաստիճանի փոփոխությունների և արտաքին ֆիզիկական ներգործության նկատմամբ, այդ թվում՝ գերձգման: Մշակողների խոսքով, որոնք Պեկինի Ցինհուայի համալսարանի աշխատակիցներ են, գրաֆենի օգտագործումն ապահովում է սարքի «գերազանց ճկունությունն ու անցանելիությունը», ինչը նյութը «կատարյալ է դարձնում ինովացիոն սարքի արտադրության համար»:
Մշակողները հայտնում են, որ «արհեստական մաշկը կարող է ամրացվել ոչ միայն մարդու մարմնին, այլ նաև ուրիշ օբյեկտների, օրինակ՝ գործվածքին (հագուստին) և այլ նյութերի»: Ինչպես պարզաբանել են սարքը ստեղծողները, դա առողջական վիճակի մոնիթորինգի որակի վրա չի ազդում՝ անկախ տեղադրությունից սարքը միատեսակ ճշգրիտ հաշվում է մարդու սրտի զարկերի, շնչառության ցուցանիշները, ինչպես նաև արձագանքում հիվանդի ձայնին:
Գիտնականները նաև նշում են, որ ինովացիոն սարքը պատրաստելիս կիրառվել է լազերային սքորինգի տեխնոլոգիան՝ «մաշկի» մակերևույթին հանձնարարված խորությամբ գծային կտրվածքների կատարումը, ինչը թույլ է տալիս սարքը հարմարեցնել և այն պատրաստել անհատական պարամետրերը հաշվի առնելով: Մշակողների խոսքով՝ սա պայմանավորում է բժշկության մեջ սարքի օգտագործման հեռանկարայնությունը և նպաստում է դրա ապագա վաճառահանմանը: