Մարդիկ իզուր են փող ծախսում հազի դեմ դեղերի համար
Advertisement 1000 x 90

Մարդիկ իզուր են փող ծախսում հազի դեմ դեղերի համար

Մարդիկ իզուր են փող ծախսում հազի դեմ դեղերի ձեռքբերման համար, քանի որ դրանցից շատերը բացարձակապես անօգուտ են: Այսպիսի եզրահանգում են կատարել Բազելի համալսարանի շվեյցարացի գիտնականները:

Հայտնի է, որ դեղատներում հազի դեմ առանց դեղատոմսի մեծ թվով միքստուրաներ և հաբեր են վաճառվում, որոնց բաղադրության մեջ բաղկացուցիչներ են մտնում, որոնք փափկեցնում են կոկորդը, նվազեցնում բորբոքման մակարդակը կամ ազդում են երկարավուն ուղեղում հազի կենտրոնի վրա: Սակայն դրանց ընդունումը ոչ միշտ է արդարացված, պարզել են Բենջամին Սփեյխը և նրա գործընկերները, որոնք հետազոտել են հազի դեմ 7 ամենատարածված միջոցների արդյունավետությունը:

Գիտնականները պարզել են, որ հազի բուժման ժամանակ, որն առաջանում է շնչառական ինֆեկցիայի հետևանքով, այդ դեղամիջոցները գործնականում չեն գործում. պարզվել է, որ դրանց արդյունավետությունը համեմատելի է պլացեբոյի արդյունավետությանը: Իրենց հետազոտության արդյունքները նրանք հրապարակել են British Journal of General Practice-ում:

Գիտնականները վերլուծել են գիտական հրապարակումները, որոնցում ուսումնասիրվել է հազի դեմ տարբեր դեղամիջոցների արդյունավետությունը: Դրանց թվում էին կոդեին, սալբուտամոլ, իպրատրոպիայի բրոմիդ, մոնտելուկաստ, պրոպիոնատ ֆլուտիկազոն, ինհալյացիայի համար բուդեսոնիդ պարունակող միջոցներ, ինչպես նաև օրական 3 անգամ մեկ թեյի գդալ ժելատինը, որը ժողովրդական տարածված դեղատոմս է համարվում:

Պարզվել է, որ դեղամիջոցների արդյունավետությունը համեմատելի է պլացեբոյին. միայն այն հիվանդների մոտ է ոչ մեծ բարելավում նկատվել, որոնք ֆլուտիկազոն են ընդունել:

Հեղինակները նշում են, որ այս ոլորտում հետագա հետազոտություններ են անհրաժեշտ. եթե հազի դեմ տարածված դեղամիջոցները չեն գործում, ապա անհրաժեշտ են նոր, ավելի արդյունավետ պատրաստուկներ:

med.news.am