Պայթյունավտանգ հարձակվողը. ինչպես էր Համլետ Մխիթարյանը ստիպում ծափահարել իրեն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պայթյունավտանգ հարձակվողը. ինչպես էր Համլետ Մխիթարյանը ստիպում ծափահարել իրեն. armeniasputnik.am

Այսօր` սեպտեմբերի 14-ին, առիթ կա շնորհավորելու Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին հոր` հիանալի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Իհարկե, պետք է շնորհավորել Մխիթարյանների ամբողջ ընտանիքին։

Երբ խոսում ես Համլետ Մխիթարյանի մասին, կամա թե ակամա հիշում ես կյանքից նրա վաղ հեռանալու մասին։ Չափազանց անժամանակ, անարդարացիորեն վաղ դա պատահեց. փայլուն հարձակվողն ընդամենը երկու հանդիպում անցկացրեց ազգային հավաքականի կազմում, չհասցրեց որդուն փոխանցել այն ամենը, ինչ կարող էր, շատ բան չհասցրեց…

«Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիվացիայի աղբյուրը: Երբ ես երեխա էի, հայրս ֆուտբոլ էր խաղում պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ և հայտնվել մարզահրապարակում։

Նա այդ ժամանակ 33 տարեկան էր, ես` 7։ Շատ ափսոս, բայց դա կյանք է։ Այն շարունակվում է, հուսով եմ, որ նա հպարտանում է ինձանով` երկնքից։ Ես տխրում եմ. չէ որ նա կարող էր ինձ օգտակար խորհուրդ տալ և ոչ միայն։ Բայց այդպիսին է կյանքը։ Ես փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել ընտանիքիս ու ընկերներիս համար, որոնք ամեն օր հետևում են ինձ, դիտում իմ յուրաքանչյուր խաղը, փորձում օգնել` դիտողություններ անելով իմ սխալների ու հաջողությունների մասին։ Նրանց շնորհիվ ես փորձում եմ ավելի լավը լինել»,- հոր մասին ասել է Հենրիխը հարցազրույցներից մեկում։

Ամեն դեպքում վերադառնանք Համլետ Մխիթարյանին։ Նա հայտնվել է «Արարատում» 1980թ-ին` հենց այն ժամանակ, երբ ավարտվել էր լեգենդար ֆուտբոլիստների` ակումբից հեռանալու գործընթացը, որոնք միութենական առաջնության ոսկի և ԽՍՀՄ երկու գավաթ էին շահել։ Այդ ժամանակ թիմում սկսեց վառ փայլատակել Խորեն Հովհաննիսյան աստղը, բայց, ընդհանուր առմամբ, զգացվել էր բարձրակարգ կատարողների պակաս, և Համլետ Մխիթարյանը շատ տեղին էր։

Ասվածը բոլորովին չի նշանակում, որ Համլետը չէր մտնի հիմնական կազմ, եթե այնտեղ ելույթ ունենային 1970-ականների վարպետները, շատ լավ էլ կմտներ։ Ասվածը բոլորովին չի նշանակում, որ Խորենից և Համլետից բացի ակումբում  հիանալի խաղացողներ չկային, իհարկե, կային, բայց դա արդեն այլ թիմ էր, իսկ այս երկուսն ուղղակի չափազանց խելացի, ոչ ստանդարտ և խաղային հոտառությամբ օժտված խաղացողներ էին։ Այսպես ասած` աստվածատուր առաջնորդներ։

Նրան «պայթյունավտանգ և շատ արագ» էր անվանել Նիկոլայ Ղազարյանը` մեր նշանավոր հարձակվողը։ Երբեմն նույնիսկ չափազանց արագ, որը երիտասարդությունից ու անփորձությունից ելնելով չէր խնայում ուժերը։ Ղազարյանը մի անգամ ասել է, որ խորհուրդ էր տվել Համլետին այդքան շատ չվազել առանց գնդակի, «պայթել» գրոհների ժամանակ։ Ժամանակի հետ Համլետը ձեռք բերեց ֆուտբոլային այդ  իմաստնությունը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am