Նախկինում ընդունված կարծիք կար, որ երեխա բեղմնավորելու փորձերի միջև ինքնազսպումը մեծացնում հաջողության հավանականությունը: Սակայն Molecular and Cellular Proteomics ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը այս կարծիքը հերքել է:
Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ նախորդ սերմնաժայթքումից կարճ ժամանակ անց (գրեթե 3 ժամվա ընթացքում) ստացված սերմնահեղուկում սերմնաբջիջներն ավելի արագ են և շարժուն, քան մի քանի օր ինքնազսպումից հետո: Սակայն անհասկանալի էր, թե ինչու է սերմնահեղուկը փոխվում, և այդ փոփոխություններն արդյոք կարող են ազդել բեղմնավորման հնարավորության վրա: Այս պատճառով չինական Շենյան քաղաքի Շենցզին հիվանդանոցի Վերարտադրողական բժշկության կենտրոնի (Center for Reproductive Medicine of Shengjing Hospital) գիտնականները մի քանի զուգահեռ փորձեր են անցկացրել:
Նրանք սերմնահեղուկն ուսումնասիրել են ինչպես մի քանի օր ինքնազսպումից հետո, այնպես էլ նախորդ սերմնաժայթքումից 1-2 ժամ հետո՝ համեմատելով սերմնահեղուկի ծավալը և սերմնաբջիջների շարժունակությունը: Ինչպես նշվեց ավելի վաղ, ինքնազսպման ավելի կարճ ժամանակահատվածից հետո սերմնաբջիջները սերմնահեղուկում ավելի շարժունակ են եղել:
Նմուշների սպիտակուցային բաղադրությունը հետազոտելու համար օգտագործելով մաս-սպեկտրաչափը՝ գիտնականները հայտնաբերել են մի քանի հիմնական մոլեկուլյար տարբերություններ: Փոփոխված սպիտակուցների մեծ մասը ներգրավված էին բջջային ադգեզիային (ֆունկցիա, որն անհրաժեշտ է ձվաբջջին սերմնաբջջի միավորման համար):
Փոփոխություններ են դիտվել այն սապիտակուցներում, որոնք մասնակցել են սերմնաբջիջների մոտորիկային և մետաբոլիզմին, հատկապես այն սպիտակուցներում, որոնք կարգավորում են թթվածնի ակտիվ ձևերի ստեղծումը (բջջային էներգիայի արտադրման կողմնակի արտադրանք), որոնց ավելցուկը կարող է վնասել սերմանհեղուկի գենետիկ նյութը: Ստացած արդյունքների համաձայն՝ երկարատև ինքնազսպման դեպքում սերմնահեղուկն ավելի խոցելի է ակտիվ թթվածնով ԴՆԹ-ի վնասման հանդեպ:
Պարզելու համար, թե սերմնահեղուկի փոփոխություններն արդյոք ազդո՞ւմ են ֆերտիլության վրա, անցկացվել է նաև 500 զույգի հետազոտում, որոնք կլինիկայում պատրաստվում էին in vitro բեղմնավորման: Ստուգիչ խմբում ընդգրկված տղամարդիկ սերմնահեղուկի նմուշներ են հանձնել մի քանի օր ինքնազսպումից հետո, մինչդեռ փորձարարական խմբում ընդգրկվածները՝ ինքնազսպումից 3 ժամ անց:
Նման չափի խմբում ծնելիության տիպիկ գործակիցը կազմում է մոտ 30 տոկոս: Փորձարարական խմբում կենդանածինները մեկ երրորդով ավելի են եղել:
Հիմա գիտնականները սերմնահեղուկի համեմատաբար նորմալ պարամետրերով զույգերին խորհուրդ են տալիս սերմնաժայթքման շրջանում սեքսով ավելի հաճախ զբաղվել: Սա զգալիորեն մեծացնում է հղիացման հավանականությունը: