Դոնորի ձվաբջիջներից երեխաներ ծնած կանայք փոքրիկների հետ սերտ զգայական կապ չեն հաստատում և նրանց ավելի քիչ են սիրում, քան հարազատ երեխաներին: Այսպիսի եզրահանգման են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:
Հետազոտությանը ներգրավվել է 85 ընտանիք, որտեղ կանայք հղիանալու և երեխա ունենալու համար օգտվել են դոնորի ձվաբջիջներից: Կանայք խոստովանել են, որ չեն կարողանում երեխաների նկատմամբ կենսաբանական կապվածություն զգալ, որոնք իրենց 100-տոկոսանոց հարազատ չեն: Մայրիկները մի կողմից սիրում և խնամում են «փորձանոթային» փոքրիկներին, մյուս կողմից՝ ոչ այնքան ուժգին ու անկեղծ:
Այսպես՝ հետազոտողները պարզել են, որ կանայք պակաս զգայուն են իրենց «փորձանոթային» փոքրիկների ժպիտի և աչքերով շփում հաստատելու նրանց փորձերի հանդեպ: Այս երեխաներն իրենց կողմից մայրերին հազվադեպ են ներգրավում խաղերին, հազվադեպ են նրանց պարզում սեփական խաղալիքները: Գիտնականների կարծիքով՝ նման վարքագիծը կապված է զգայական, այլ ոչ թե կենսաբանական ասպեկտների հետ: