Լեոնարդո դա Վինչիի տեսողության հետ կապված աննշան խնդիրները նրան օգնել են պատկերելու «Մոնա Լիզայի» («Ջոկոնդայի») ժպիտը, ինչպես նաեւ ստեղծելու այլ գլուխգործոցներ: Այս պնդմամբ, ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել Է The Guardian թերթը, հանդես են եկել Լոնդոնի Սիթիի Համալսարանի Օպտոմետրիայի եւ տեսողության գիտական դպրոցի փորձագետները:
Ուսումնասիրելով տարբեր վարպետների վեց գործեր, այդ թվում՝ նկարչի վրձնին պատկանող նկարներ՝ «Հովհաննես Մկրտիչը» եւ «Աշխարհի փրկիչը», որոնցում, ինչպես ենթադրում են փորձագետները, պատկերված Է դա Վինչին ինքը, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գեղանկարչի մոտ եղել Է ընդհատուն տարամիտվող շլություն, եւ դրանից Էլ նրա կտավները դարձել են Էլ ավելի տպավորիչ:
«Մի շարք հայտնի գեղանկարիչներ նույնականացվել են որպես շլություն ունեցողներ: Նրանց թվում են Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, Ալբրեխտ Դյուրերը, Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերին), Էդգար Դեգան եւ Պաբլո Պիկասոն»,- մեջբերում Է հրատարակությունը հետազոտության հեղինակ նյարդակենսաբանության պրոֆեսոր Քրիստոֆեր Թայլերի խոսքը: Այդ շարքում, հետազոտողի խոսքով՝ կարելի Է դնել նաեւ Լեոնարդո դա Վինչիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: