«Առաջիկայում մեր տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական կրքերն էլ ավելի են թեժանալու ,Հայաստանի արտաքին քաղաքականության համար ծանր ժամանակներ են սկսվում և դրան պետք էպատրաստ լինել». ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
-ԱՄՆ՝ այլևս հեռացող դեսպան Միլսը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, ասելով, թե ԼՂհիմնախդիրը կարող է կարգավորվել միայն «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տրամաբանությամբ: Նկատենք, որ Միլսն անցած տարիներին նման հայտարարություն երբևէ չէր արել, սա առաջին անգամ էր:Ինչո՞վ կբացատրեք նրա նման քայլը, մանավանդ որ, ասվածն ակնհայտորեն հակասում է Մինսկի խմբիամերիկացի նախկին համանախագահ՝ Ջեյմ Ուորլիկի տեսակետին, որի համաձայն, եթե պետք է տրվենտարածքներ, ապա միայն Արցախի կարգավիճակի դիմաց:
-Հայտարարությունը մտահոգիչ էր և անընդունելի: Դեսպանն իր առաքելության ընթացքում բավականին ակտիվէ եղել հանրային շփումներում և պետք է առնվազն համոզմունք ձևավորեր իր համար: Դա հետևյալն է.արյունով ու բազում տառապանքներով անկախություն, ազատություն, խաղաղություն և անվտանգությունձեռքբերած ժողովուրդն ինչո՞ւ պետք է մտածի տարածքների վերադարձի մասին: Կարծում եմ, որ մեկնելուցառաջ դեսպանը կարող էր նաև չխոսել այդ մասին, լավ իմանալով, թե ինչպիսի՞ն են լինելու արձագանքները: Ենթադրում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում դա ԱՄՆ պետդեպիդիրքորոշումից հնչեցված մի հատված է, որն ամենայն հավանականությամբ առաջիկայում նորիշխանությունների հետ քննարկման թեմաներից մեկն է լինելու: Ենթադրում եմ, որ գործող իշխանություններնընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնվելու են բավականին բարդիրավիճակում:
-Օրերս Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերովփոխտեղակալ Ջորջ Քենթը, որը խոսեց ԼՂ խնդրի կարգավորման մասին, նշեց, որ ԱՄՆ-ը՝ որպեսհամանախագահ երկիր աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների միջև շփումներին, հիշեցրեց Մադրիդյան սկզբունքների մասին: Սպասվում է նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերովխորհրդական Ջոն Բոլթոնի այցը մեր երկիր, որը ևս գալիս է տարածաշրջանային խնդիրներից և ԼՂհիմնահարցի շուրջ խոսելու: Ինչո՞վ եք պայմանավորում ամերիկյան կողմի այսչափ ակտիվացում՝հայաստանյան ուղղությամբ:
-Ամերիկյան պաշտոնյաների համար, կարծում եմ, հետաքրքիր են նոր իշխանությունների դիրքորոշումներըտարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Առաջիկայում մեր տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքականկրքերն էլ ավելի են թեժանալու: Հարավային Կովկասի երկրները կարող են հայտվել երկիմաստ վիճակներում,հետևաբար, ենթադրում եմ, որ ամերիկյան կողմը ցանկանում է առկա հարցերի վերաբերյալ դիրքորոշումներիու շահերի ճշգրտումներ անել, միաժամանակ, գուցե նաև, ներկայացնել իրենց տեսլականը: Սիրիրայի շուրջառկա իրավիճակ, Իրանի շուրջ առկա իրավիճակ, չկարգավորված ղարաբաղյան կոնֆլիկտ, ռուս-ամերիկյանհակասությունների մեծ փաթեթ, արևելյան գործընկերության տարածքում խորացող հակասություններ և այլն: Հայաստանի արտաքին քաղաքականության համար ծանր ժամանակներ են սկսվում և դրան պետք էպատրաստ լինել:
-Ի դեպ, կխնդրեի մեկնաբանել Ջորջ Քենթի՝ Երևանում արած հետևյալ հայտարարությունը, թե. «Մենքհասկանում ենք այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև տարածաշրջանայինառևտրի տեսանկյունից, սակայն մեզ շարունակում են չափազանց մտահոգել ռազմական ու պետականտարրերը Իրանում, որոնք նպաստում են տարածաշրջանային անկայունությանը, ոչ կայունությանը»: ԱՄՆ-ը անտեղյա՞կ է, թե որո՞նք են Հայաստանին լրջագույն մարտահրավերներ նետած երկրները, և ՋորջՔենթն ինչո՞ւ է այդ համատեքստում առաջ մղում Իրանի գործոնը, շեշտում վերջինիս ապակայունացնողդերը տարածաշրջանում, այն դեպքում, երբ Իրանը ադրբեջան-թուրքական շրջափակման մեջ գտնվողՀայաստանի միակ ռեալ բարեկամն է:
-Ես հենց դա էլ ի նկատի ունեի, Ձեր նախորդ հարցին պատասխանելիս: Ամերիկյան կողմը կարող է փորձելԻրանի դեմ իր նախապատրաստվող գործողություններում ուղակի կամ անուղակի ներգրավել նաևՀայաստանին:
Դա կարող է նոր սպառնալիքներ և ճգնաժամեր բերել տարածաշրջանի՝ մի կերպ հավասարակշռվածհարաբերություններում: