«Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մեծ մասը բանակում չի ծառայել
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորների մեծ մասը բանակում չի ծառայել

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԺ նորընտիր պատգամավորների կենսագրությունը։ Օրենսդիրներից շատերի վերաբերյալ տեղեկություններն իհարկե կցկտուր են։ Ոմանց դեպքում պարզապես գրված է, որ ծնվել են այսինչ թվականին, հետո անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ 2018 թվականին ընտրվել ԱԺ պատգամավոր։

Irakanum.am-ը առանձնացրել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի այն պատգամավորներին, ովքեր բանակում չեն ծառայել։ Նշենք, որ տվյալները վերացված են ԱԺ պաշտոնական կայքից։

40 ամյա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել։ Նա ավելի վաղ՝ բանակում չծառայելու թեմայի վերաբերյալ լրատվամիջոցներին տված պարզաբանման մեջ նշել էր, որ օգտվել է տարկետման իրավունքից։ Իհարկե բանակում չծառայած ԱԺ նախագահը 2016 -ին արժանացել է ՊՆ պատվոգրի։ Սրա վերաբերյալ էլ Միրզոյանն ասել էր, թե ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես կամավոր է մեկնել՝ խրամատների ամրացման գործին է մասնակցել։

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի մասին կենսագրական տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում գրեթե չկա։ Սիմիդյանը հայտնել է, որ ծնվել է 1984 թվականին, հետո անդամակցել ՔՊ-ին, իսկ նախորդ տարի էլ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Բանակում ծառայել, չծառայելու վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա։
1983թ-ին ծնված Էդգար Առաքելյանը եւս բանակում չի ծառայել։ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Առաքելյանը ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, 2007թ.՝ նույն բուհի ասպիրանտուրան։ Քաղաքագետ է: Նա տեղեկացրել է, որ մի շարք նախաձեռնությունների հեղինակ է։ Էդգար Առաքելյանն անկուսակցական է։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի կենսագրությունում եւս որեւ տեղ նշված չէ, որ բանակում ծառայել է։

Նույն դաշինքի պատգամավոր Սոս Ավետիսյանը եւս հայրենիքի նկատմամբ իր պարտքը չի կատարել։ Ամեն դեպքում ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրությունում նման տող գրված չէ։
Իր մասին կցկտուր տեղեկություններ է հայտնել նաեւ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը։ Ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տվյալների, երիտասարդ Ատոմյանը ծնվել է, հետո դարձել ԱԺ պատգամավոր։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կենսագրությունում, որը տեղադրված է ԱԺ կայքում, դարձյալ բացակայում է բանակում ծառայելու մասին հատվածը։
ԱԺ պատգամավոր Արման Բոշյանը եւս բանակում չի ծառայել։
Գոռ Գեւորգյանի կենսագրությունում եւս չհանդիպեցինք ծառայելու մասին տվյալների։
Երիտասարդ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը եւս ըստ ԱԺ պաշտոնական կայքի բանակում չի ծառայել։
Պատգամավոր Համազասպ Դանիելյանը դարձյալ բանակում չի ծառայել։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արթուր Դավթյանի վերաբերյալ կենսագրական տվյալները եւս կցկտուր են։ Ամեն դեպքում ըստ ԱԺ պաշտոնական կայքի, նա եւս բանակում չծառայածների թվում է։
Վարչապետի նախկին խոսնակ, ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն էլ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն Հայոց բանակ ոտք չի դրել։
Վիկտոր Ենգիբարյանի կենսագրությունը ուսումնասիրելիս պարզեցինք, որ նա եւս բանակում չի ծառայել։
Պատգամավոր Սեդրակ Թեւոնյանը եւս բանակում չի ծառայել։
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, հիմա արդեն Իմ քայլը դաշինքում ընդգրկված Շիրակ Թորոսյանի կենսագրությունում հայոց բանակում ծառայելու վերաբերյալ նշված չէ։

Բաբկեն Թունյանը եւս համալրում է բանակում չծառայած պատգամավորների շարքերը։
Սարգիս Խանդանյանի կենսագրությունում եւս բացակայում է բանակում ծառայելու վերաբերյալ տեղեկությունները։

Խաչատրյան Արմենի, Վարազդատ Կարապետյանի, Կարապետյան Տիգրանի, Հայկ Կոնջորյանի, Երջանիկ Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արտակ Մանուկյանի, Արգիշտի Մեխակյանի, Արեն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Տիգրան Ուլիխանյանի, Գեւորգ Պապոյանի, Արտաշես Պետրոսյանի, Հայկ Սարգսյանի, Եղիշե Սողոմոնյանի, Վլադիմիր Վարդանյանի, Սիփան Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանիկենսագրություններում եւս տեղեկություններ այն մասին, որ բանակում ծառայել են բացակայում են։

Արդյո՞ք վերը նշված անձինք իրապես բանակում չեն ծառայել, թե պարզապես ԱԺ պաշտոնական կայքում զետեղված տեղեկություններն են կիսատ, կպարզենք առաջիկայում, հույս հայտնելով, որ հայ օրենսդիրները իրականում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարել են, եւ պարզապես ԱԺ կայքում համապատասխան տեղեկատությունը թերի, կամ սխալ է ներկայացված, ինչպես օրինակ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի պարագայում էր։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ պաշտոնական կայքի Շմայսը մեկ տարի շարունակ մասնակցել էր արդեն իսկ ավարտված պատերազմին։

Irakanum.am