Անի Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի պահ թվաց, թե հանրային կարծիքը տեղ է հասել և Պատկերասրահի ցուցանմուշները դպրոց տանելու գաղափարից հեղինակները ետ են կանգնել հասկանալով հարցի էությունը և ահազանգերը, բայց արի ու տես, որ որևէ կարծիք, լինի դա մասնագիտական կամ ոչ որևէ նշանակություն չունի «Նոր» Հայաստանում։
Այս ունիկալ գաղափարը անարդյունավետ է, չհիմնավորված ծախսեր է ենթադրում և հղի վտանգներով։
Նման հեռուստանովելի սցենարով ֆիլմեր բեմադրելու և ազգային մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, ինչպես նաև մեր վճարած հարկերը քամուն տալու փոխարեն, անհարժեշտ է ընդամենը մի քանի կշռադատված, նպատակային և ոչ ծախսատար քայլ ձեռնարկել.
– պետականորեն համակարգել դաշտը, թանգարան-դպրոց փոխհարաբերությունները կարգավորել օրենսդրորեն, այնպես որ ուսուցիչը, ծնողը և թանգարանային մանկավարժը թանգարան այցելություն կազմակերպելու ժամանակ «չտառապեն» տեխնիկական խնդիրների լուծման հարցերում,
– վերանայել դպրոցական առարկայական պլանները այնպես, որ տարբեր առարկաների ծրագրերով ամրագրված լինի որոշ դասաժամերի անցկացումը թանգարաններում,
– լուծել երեխաների տեղափոխման հարցը և
– կարգավորել թանգարաններում կրթական ծառայությունների դիմաց վճարել-չվճարելու խնդիրները։
Հատուկ չիմացողների համար նշեմ, որ Ազգային պատկերասրահում վերջին տասը տարիների ընթացքում իրականացվող գիտակրթական ակտիվ գործունեության արդյունքում ստեղծվել և ստեղծվում են բազմաթիվ ինտերակտիվ կրթական ծրագրեր, հաշվի առնելով դպրոցական առարկայական պլանները։ Հասել ենք նրան, որ որոշ դպրոցներ ուսումնական պլաններում ներառել են ՀԱՊ-ի թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրերը և պարբերաբար կազմակերպում են աշակերտների այցերը Պատկերասրահ։ Մի խոսքով մեր մասնագիտական և նյութական ռեսուրսները չեն բավականացնում պահանջարկը բավարարելու համար։
Անհրաժեշտ է աշխատել թանգարան այցելելու մշակույթը խթանելու ուղղությամբ, եթե ի հարկե մեր նոր կառավարությունը այս ծրագրով նպատակ չունի հասարակությանը հեռու պահելու մշակույթի հետ շփվելու և զարգանալու հնարավորությունից, ինչպես արվեց իննսունականներին։
Եվ ընդհանրապես հեղափոխությունը արվեց, որ առաջ գնանք, թե նորից մխրճվենք խավարի հորձանուտը, որտեղ նաև ուզում եք կործանել մեր մշակութային ժառանգությունը։
Իսկ դպրոցականին, նրա ծնողին, ուսուցչին հարցրե՞լ եք իրենք ի՞նչ են նախընտրում, որ իրենց տանե՞ք թանգարան, թե՞ որ ցուցանմուշը բերեք դպրոց։ Կամ մասնագիտական դիտարկում արվե՞լ է որքանով է դա արդյունավետ, թե էլի առաջվա նման, ով մի երազ գիշերը տեսավ առավոտյան բոլոր լծակները գործի է դնում իրականացնելու համար։
Սովորաբար պրոֆեսիոնալ աշխատանքը ենթադրում է ցանկացած նախաձեռնությունից առաջ կարիքների գնահատում իրականացնել։
Լիահույս եմ, որ ինչպես թանգարանային և կրթական ոլորտների, այնպես էլ հասարակության ներկայացուցիչները կբարձրաձայնեն իրենց մտահոգությունը այս խնդրի վերաբերյալ, իսկ ավելի մեծ հույս ունեմ, որ մեր ձայնը կհասնի գաղափարի հեղինակներին և սխալը թույլ տալուց առաջ հետ կկանգնեն այս, մեղմ ասած, անիմաստ մտքից։ Թե չէ մեր երեխաները այլևս մշակութային ժառանգություն չեն ունենա իրենց երեխաներին կրթելու համար»։
Մի պահ թվաց, թե հանրային կարծիքը տեղ է հասել և Պատկերասրահի ցուցանմուշները դպրոց տանելու գաղափարից հեղինակները ետ են…
Gepostet von Ani Avagyan am Donnerstag, 14. Februar 2019