Գոռ Գևորգյանի հրապարակումը.
«Եթե ուզում եք ավելի լավ պատկերացնել արժեթղթերի շուկայի աշխատանքը, ապա այն պարզապես համեմատեք աղջկա/կնոջ վարքագծի հետ ու ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա։
Երկարությանը չնայեք, դուխով մինչև վերջ կարդացեք, նոր տեսություն եմ առաջ քաշում։
Նախ եկեք թողարկողին համեմատենք աղջկա վարքագծի հետ, իսկ ներդրողին՝ տղայի:
Թողարկողի հիմնական նպատակը ներդրումներ ապահովելու նպատակով գրավիչ առաջարկով հանդես գալն է, որը սովորաբար իրականացվում է արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման (IPO) միջոցով։ Նույն IPO-ն համեմատենք տղա – աղջիկ առաջին ծանոթության հետ։
Հիշում եք չէ, ֆոնդային բորսաներում գնագոյացման պարզ ալգորիթմը՝ առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունը ձևավորում ա ակտիվը գինը։ Շատ լավ, որպես կանոն գրեթե բոլոր IPO թողարկող ընկերությունները սկզբնական կապիտալիզացիան ներկայացնում են գերագնահատված մեծությամբ, որը ներդրողների գործողությունների արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում համապատասխանեցվում է իրական արժեքի հետ։ Նույնն էլ աղջիկները, սկզբում շատ բարձր ու վեհ գաղափարներից են սկսում, հետո կամաց – կամաց իջնում են իրականություն:
Հաջորդ փուլում, երբ արժեթղթերը հետաքրքրում են ներդրողներին, որը կարող է լինել ընկերության կողմից դրական հաշվետվությունների թողարկման, ապագայի սուպեր պլանավորման, նոր ծրագրերի կամ այլ հետաքրքիր գաղափարների հետևանքը, այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում բորսայում – աճում է դրանց նկատմամբ պահանջարկը, արժեթղթերի գները բարձրանում են, կամ նույնն է երբ տղաներն առավել մեծ ուշադրություն են դարձնում աղջիկների ուղղությամբ, ցանկանում են ավելի շատ շփում, ժամանկ, հարաբերություններ, վերջիններս իրենց սկսում են «թանկացնել»:
Ու որքան շատ են թողարկողի կողմից գայթակղիչ առաջարկները, այնքան ներդրողներն ավելի մեծ պատրաստակամություն են հայտնում արժեթղթերը ձեռք բերելու համար՝ անկախ նրանից թե որքան է «ուռում»տվյալ ակտիվի գինը։ Ու որն է ամենակարևորն է, գինը ունի էմոցիոնալ աճի հատկություն, այն կարող է անվերջ աճել, իսկ ակտիվը անըդհատ թանկանալ, թանկանալ, թանկանալ։ Այ հենց էսպես էլ առաջանում են «ֆինանսական փուչիկները»
Անշուշտ շուկայում կարող են լինել սպեկուլյանտներ, կարճաժամկետ կամ միջնաժամկետ ներդրողներ, ովքեր էլ ավելի են աջակցում գների ուռճացմանը, արդյունքում աղավաղվում է իրականության նկատմամբ պատկերը (էլ չեմ խոսում ածանցյալների շուկայի մասին)։
Գնաճի այս պրոցեսը կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ ներդրողներն այլևս ի վիճակի չեն այդքան բարձր գին վճարել տվյալ ակտիվի համար ու գիտակցում են, որ նույն ներդրումը կարող են ծառայացնել մեկ այլ հարթակում՝ առավել բարձր արդյունավետությամբ։ Արդյունքում ի՞նչ է ստացվում – ճգնաժամ:
Նույնն է՝ այն աղջիկները, ովքեր իրենց անընդհատ «թանկացնում, թանկացնում էին», վերջում մնում են մեն-մենակ։ Ու սկսվում է հակաճգնաժամային քաղաքականությունը, որի ժամանակ հնարավոր է անգամ թողարկված արժեթղթերի դասը փոխել, ներդրողների մակարդակն իջեցնել` լավագույն դեպքում գտնել երրորդ դասի ներդրող, բայց ապրել որակավորված սուպեր ներդրողների երազանքներում։ Շատ հաճախ երբեմնի «գերագնահատված» ակտիվներն այդպես էլ ներդրողներ չեն գտնում, ոչ էլ երկրորդային շուկան է օգնում ու արդյունքում սնանկ են ճանաչվում։
Եթե արժեթղթերի դեպքում, այս ամենը տեղի է ունենում կարգավորվող շուկաներում, մասնավորապես բաժնետոմսերի դեպքում ֆոնդային բորսաներում ու այդ դեպքում գների ուռճացումները ալգորիթմի միջոցով հնարավոր է ինչ-որ տեղ զսպել, ապա «թանկացող» տիկնայք, մի մոռացեք, որ Դուք արտաբորսայական (OTC) համակարգում եք գտնվում։
Ասածս ինչ ա հարգելի թողարկողներ, Ձեր արժեթղթերի նկատմամբ սահմանեք նենց արժեքներ, որոնք իրականությանն առավել շատ են համապատսախանում, գնտվում են արժանահավատ սահմաններում, միևնույնն է, ներդրողների վարքագիծը միշտ էլ պատրաստ ա խելամիտ սահմաններում դրանց անընդհատ արժևորել։
Հ․Գ․ Ու երբեք չմոռանաք, որ ներդրողներին որքան էլ հատուկ է էմոցիոնալ վարքագիծը, նրանք գործարքն իրականցնելուց առաջ մի շարք ֆունդամենտալ վերլուծություններ են իրականացնում, ու վերջապես նրանք շուկայի շարժն ավելի լավ են պատկերացնում։
Մի եղիր #Bitcoin-ի նման, եղիր #PG-ի նման»։