Արևմտահայերենը վերացման վտանգի տակ է Թուրքիայում. ՅՈւՆԵՍԿՕ
Advertisement 1000 x 90

Արևմտահայերենը վերացման վտանգի տակ է Թուրքիայում. ՅՈւՆԵՍԿՕ

ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ UNESCO-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: Այս մասին հայտնում է ermenihaber–ը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով BBC-ի թուրքերեն ծառայության հարցերին, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի հունարենն ամբողջովին վերացել են, իսկ հերթևիներենը (արամեական լեզու) վերացման եզրին է: Խիստ վտանգված լեզուներն են լադինոն ու գագաուզերենը:

Արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբխազերենը, սուրեթը դասակարգվել են որպես վերացման վտանգի տակ գտնվող լեզուներ:

2000 թվականից սկսած փետրվարի 21-ը ՅՈւՆԵՍԿՕ -ի նախաձեռնությամբ նշվում է որպես մայրենի լեզվի օր: Այս տարի օրվա նշանակությունն ավելի է կարևորվում, քանի որ ՄԱԿ-ը 2019 թվականը հայտարարել է մայրենի լեզուների տարի: Աշխարհում խոսվում է ավելի քան 7000 լեզվով:

Լեզվական առումով ամենաբազմազանը Պապուա նոր Գվինեան է: 8 միլիոնից քիչ ավել բնակչություն ունեցող այս երկրում խոսվում է ավելի քան 800 լեզվով: Լեզվական բազմազանությամբ ընդհանրապես աչքի չընկնող երկիրը Հյուսիսային Կորեան է, որտեղ խոսվում է ընդամենը 1 լեզվով:

armeniasputnik.am