Ճապոնիայում մշակվել է ողնուղեղի վնասվածքի բուժման նորարարական մեթոդ
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում մշակվել է ողնուղեղի վնասվածքի բուժման նորարարական մեթոդ

Ճապոնիայում մշակվել է ողնուղեղի վնասվածքի բուժման նորարարական մեթոդ։ Խոսքը ինդուկցված պլյուրիպոտենտ բնաբջիջների (ԻՊԲԲ) կիրառման թերապիայի մասին է։ Կլինիկական փորձարկումներն արժանացել են Ճապոնիայի առողջապահության նախարարության հավանությանը։

Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, ԻՊԲԲ կիրառմամբ վնասված ողնուղեղի բուժման հարցով զբաղվում է Կեյոյի համալսարանի գիտնականների մի խումբ՝ պրոֆեսոր Հիդեյուկի Օկանոյի (Hideyuki Okano) գլխավորությամբ։  Կլինիկական փորձարկումները մեկնարկելու են ընթացիկ տարվա  երկրորդ կեսին։

Առաջին փուլում պացիենտի օրգանիզմից կառանձնացնեն հասուն բնաբջիջներ։ Այնուհետեւ դրանք կվերադարձնեն սաղմնային վիճակ, ինչից հետո կխթանեն տեսակի փոփոխություն բուժման համար անհրաժեշտ տեսակով։

Փորձին մասնակցելու համաձայնություն տված պացիենտներին ողնաշարի վնասված հատվածում մոտ 2 մլն բջիջ կմտցնեն, որոնք կստացվեն ԻՊԲԲ-ից։ Ինչպես սպասվում է, այդ բջիջները կձեւափոխվեն նախորդող բջիջների, որոնք կզարգանան՝ դառնալով գործող նեյրոններ եւ գլիալ բջիջներ։ Գիտնականները հույս ունեն, որ դրա շնորհիվ պացիենտների շարժողական գործառույթները կվերականգնվեն։

Նշվում է, որ նորարարական բուժումը արդյունավետ է ողնաշարի վնասվածքի պահից սկսած՝ միայն առաջին 2-4 շաբաթում։

Ընդ որում՝ վերականգնման պրոցեսի համար կպահանջվի մոտ մեկ տարի։

news.am