Արսեն Շուռ Կարապետյանի հրապարակումը.
«Օպերայի եւ բալետի թատրոնը, ինչպես նաեւ մի քանի կարեւոր ու առանձնահատուկ կազմակերպություններ, չի կարելի մցնել ընդհանուր ՊՈԱԿ-մոակների կառավարման տրամաբանության մեջ։ Պետք է լինի առանձին օրենսդրական կարգավորում օպերայի (նաեւ մի քանի ուրիշ կառույցների) համար։ Համատարած հավասարությունը եւ համահարթեցումը այս դեպքում սխալ է, այո, օպերան ուրիշ է եւ կարեւոր է, ամեն երկիր չէ, որ իրեն կարող է թույլ տալ օպերա, ֆիլհարմոնիկ նվագախումբ, բալետ ունենալ, սա արվեստի միջուկային ակումբի պես բան է։ Արվեստի բնագավառում միջազգային համագործակցությունը լայնորեն ընդունված երեւույթ է, եւ ինչքան էլ ինքս կողմ եմ եւ միշտ պայքարել եմ պետական գործառույթներում բացառապես հայերենի օգտագործման համար, սա հատուկ դեպք է, հնարավոր է վաղը ճապոնացի կամ պերուացի մի հանճարեղ մեկին համոզենք գա թատրոնը տնօրինի (չնայած դժվար) կամ գոնե տատիկը հայ մեկին՝ օրինակ Պենդերեցկուն, որեւէ խնդիր չկա մի թարգմանչի հաստիք կցելու եւ գործավարությունը հայերեն իրականացնելու։ Արվեստի բնագավառը պետք է լինի ճկուն եւ ամենակարեւորը՝ բաց աշխարհի համար, ցանկացած մեկուսացում միայն վնասելու է զարգացմանը։
Այնպես որ, ճիշտ կլիներ սկսել օրենսդրական դաշտի բարեփոխումից։
Մեկ էլ մի անեկդոտ հիշեցի, տղան գալիս ա պրոգրամիստ հոր մոտ, ասում ա․
– Պապ, ինչու՞ է արեւը արեւելքում ծագում, արեւմուտքում՝ մայր մտնում
– Յա՜, ամենօ՞ր տենց ա
– Հա, իհարկե
– Դե եթե աշխատում ա, բան մի ձեռտուր, չխառնվի»: