«Ո՞վ է վճարելու տուգանքը տաքսիում առանց քարսիթ երթևեկելու համար․ վարորդը՞, թե ծնողը»
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է վճարելու տուգանքը տաքսիում առանց քարսիթ երթևեկելու համար․ վարորդը՞, թե ծնողը»

Ամրագոտիների, քարսիթերի օգտագործման կողմնակից եմ։ Կողմնակից եմ նաև, որ օրենքով պարտադրվի դրանց օգտագործումը։

Իսկ որպեսզի օրենքն աշխատի, այն պիտի մտածված լինի։ Ըստ այդմ մի քանի հարց օրենքից տեղյակ մարդկանց․

1․ Քարիսթերը պարտադի՞ր են տաքսիների համար։ Եթե այո, ապա 7 տարեկանից փոքր երկու և ավելի երեխա ունեցող ընտանիքները պիտի ստիպված մեքենա գնեն, քանի որ միասին 4 հոգով տաքսիից օգտվել չեն կարող։ Պապան կամ մաման պիտի առանձին մեքենայով գնան։ Կամ էլ կանչեն 6–7 տեղանոց մեքենաներ (բայց փաստ չէ, որ երեկոյան ժամերին այդպիսի մեքենաներ կգան, այն էլ՝ քարսիթերով)։ Այն, որ դրանք ավելի թանկ են, դեռ մի կողմ։

2․ Ավտոբուսների ու երթուղային տաքսիների հարցը․ դրանցով երթևեկելը պակաս վտանգավոր չէ, քան ավտոմեքենայով։ Այնտեղ քարսիթերի հարցն ինչպե՞ս է լուծվելու։

3․ Ո՞վ է վճարելու տուգանքը տաքսիում առանց քարսիթ երթևեկելու համար․ վարորդը՞, թե ծնողը։

4․ Միջքաղաքային / միջպետական տաքսիների մասին չեմ է՛լ ասում։

5․ Ենթադրենք, որ ծնողն իր քարսիթն ունի։ Հաշվի առնելով, որ քաղաքի փողոցների զգալի մասի առաջին շարքերը զբաղված են կայանված ավտոներով, երկրորդ շարքում կանգնած տաքսիում մինչև քարսիթն ամրացնես, վարորդին կտուգանեն։ Այդ հարցն ինչպե՞ս է լուծվելու։

Շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր