Գրող, լրագրող, Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանը երկար տարիներ զբաղվել է Հայոց ցեղասպանության թեմայով և հայկական հարցին բազմաթիվ հրապարակումներ նվիրել։
Մահացած մոր ցամաքած կրծքին հազիվ ողջ մնացած մանկիկի կամ 5 տարեկան որբ մնացած երեխայի պատմություն։ Երեխա, ում համար անկողին է ծառայում սառը հատակը, իսկ վերմակ` ծակ վերարկուն (սա այն է, ինչ մնացել է մորից)։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարիների այս և հազարավոր այլ պատմություններ կարելի է գտնել գրող, լրագրող Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանի 13 հատորանի օրագրում։
«Կիլիկյան դրվագներ». Դավիթ Ադամյանի օրագրերից մեկի շապիկը
Դրանք պահվում են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Մանուկ և Տուրֆանդա Ադամյանների ֆոնդում։ Ադամյանն այն հիմնել է դեռ կյանքի օրոք, ի հիշատակ Հայոց ցեղասպանության ժամանակ մահացած իր ծնողների։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի մարքեթինգի բաժնի պետ Հասմիկ Հախվերդյանը։
Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի մարքեթինգի բաժնի պետ Հասմիկ Հախվերդյանը
«1904-1923 թվականներին Ադամյանը օրագիր էր վարում, որում զետեղում էր այն ժամանակաշրջանի իրադարձությունները, պատմում զանգվածային կոտորածի, կյանքի համար հայերի պայքարի ու դեպորտացիայի մասին։ Նա հսկայական ժառանգություն է թողել, որի առյուծի բաժինը նույնիսկ 104 տարի անց ուսումնասիրված չէ», – ասաց Հախվերդյանը։
Ադամյանի ֆոնդի պատճեների մի մասը գտնվում է Հայաստանի ազգային արխիվում և Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում։ Սակայն դրանք էլ ամբողջությամբ վերծանված չեն, դրա համար միջոցներ են անհրաժեշտ։
Որբախույզ
Պատմությունն այն մասին, թե ինչպես է Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել Ադամյանը, դեռ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է նրա մեծ ներդրումի մասին` ամբողջ աշխարհով մեկ սփռված որբ մնացած հայերին գտնելու և փրկելու գործում։ Նա` Պողոս Նուբարի (հայ պետական և քաղաքական գործիչ, Համահայկական բարեգործական միության առաջին նախագահ), զորահրամանատար Անդրանիկի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և մյուսների հետ ակտիվ մասնակցություն ուներ հայ երեխաների համար որբանոցների ստեղծման հարցում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am