Իմ գրառումներին հետևողները գիտեն, որ արդարադատության և դատական համակարգի մասին բան չեմ գրում:
Դե նախ հեչ պարտադիր չէ, որ հանրային կյանքում տեղի ունեցող ամեն ինչի վերաբերյալ «հեղինակավոր» կարծիք հայտնեմ քանի դեռ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավված չեմ, և հետո, այս թեման Հայաստանում ամենախառը ու հիվանդ թեմաներից է: Թողենք դրան վարժ տիրապետողները խոսեն, մենք լսենք 🙂
Հա բայց ինչ էի ասում, հետևյալ մտքերով մտածեցի կիսվեմ:
Դե Պլատոնի Հանրապետությունը ով կարդացել է գիտի, որ այնտեղ զրույցներից մեկի ժամանակ քննարկումը գնում է նրա շուրջ թե, ինչու՞ ես ուզում հարուստ լինել… պատասխանը լինում է, որ համոզված լինեմ, երբ ծերանամ ինձ հետ արդար կվարվեն: Բայց քննարկումը հանգում է նրան, որ արադարության միակ երաշխիքը ոչ թե հարստությունն է, այլ արդար պետություն և արդարադատության համակարգ ստեղծելը:
Հիմա այս տեսանկյունից որ նայում ես, Քոչարյանի ամենամեծ պատիժը իմ կարծիքով իր իսկ ստեղծած կիսատ-պռատ արդարադատության համակարգով դատվելն է, անկախ նրանից թե նա իրեն ինչքան ձիգ է պահում, ամեն դեպքում վստահաբար այս գործընթացը իր համար տանջալի է: Նույնիսկ այստեղ վերջնական արդյունքը էական էլ չի, քանի որ ինչ էլ լինի հանրությունը դրա շուրջ տարաձայնության մեջ է լինելու, դե կրկին հաշվի առնելով դատական համակարգի վատ լինելը:
Բայց այս առնչությամբ մի վատ բան էլ կա: Երբ ներկայի իշխանության եկածները Փաշինյանի գլխավորությամբ այս վատ դատական համակարգը որպես պատիժ կիրառում են նախորդ վատ կառավարիչների դեմ, պետք է չմոռանան, որ սահմանադրության մեջ հեղափոխության միջոցով վարչապետ դառնալու դրույթ գոյություն չունի: Ով գիտի մի օր էլ մեկը գալիք իշխանություններից հանկարծ որոշի, որ Փաշինյանն էլ է սահմանադրական կարգ տապալել:
Ասել կուզեմ էս պրոցեսները հարկավոր են, հուսամ ոչ վրեժխնդրության այլ արդարություն վերկանգնելու նպատակով, բայց չպետք է մոռանալ իշխանության այս կարևոր թևը բարեփոխելու և վերափոխելու մասին:
Այս ամենը կանցնի կգնա, մեզ էլ կմնա փտած համակարգը: Հայացքներս ապագային է պետք ուղղել, մեր անցյալը կորսված է, իսկ ներկան` լի բաց թողնված հնարավորություններով:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի էջից: