Լարիսա Մինասյանը ստում է. Սորոսի հիմնադրամը ՀՀ-ում անցումային արդարադատության առաջամարտիկ. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լարիսա Մինասյանը ստում է. Սորոսի հիմնադրամը ՀՀ-ում անցումային արդարադատության առաջամարտիկ. antifake.am

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողի այն հարցին, թե որքանով է հիմնադրամը ներգրավված անցումային արդարադատության այս պրոցեսում, պատասխանել է. «Այս պրոցեսում հիմնադրամը բացարձակ ներգրավված չէ»։ Այնուհետև հավելել, որ իրենց ներգրավվածությունը հանրային լսումներին մասնակցությունն է։ «Խորհրդարանն այս լսումները կազմակերպել է, մենք այստեղ ներգրավված ենք այնքանով, որքանով արդարադատությունը, իրավունքի գերակայությունը, իրավունքի գերիշխանությունը և արդար դատավարությունը, պատշաճ կառավարումը մեր հռչակած նպատակներն են և այդ նպատակները, որ մենք փորձում ենք իրականացնել և աջակցել Հայաստանում»,- հավելել է Մինասյանը։

Անհրաժեշտ է նշել, որ Լարիսա Մինասյանի պնդումը, որ հիմնադրամը առնչություն չունի անցումային արդարադատության գործընթացի հետ չի համապատասխանում իրականությանը, քանի որ անցումային արդարադատության օրակարգը Հայաստան բերվել է հենց Սորոսի հիմնադրամի կողմից, որը կյանքի կոչելու համար հիմնադրամը ահռելի դրամաշնորհներ է հատկացրել իր կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին ։

  • Եվ այսպես, դեռևս 2018 թվականի հուլիսի 18-ին Կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների ներկայացուցիչների միջև, որին ներկա է գտնվել նաև Լարիսա Մինասյանը, ինչպես նաև մայիսի 24-ին ՀՀ ԱԺ-ում անցումային արդարադատության թեմայով հիմնական բանախոս Ռուբեն Կարանզան։ Հանդիպման հիմնական օրակարգը եղել է հենց անցումային արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը։

Սորոսի ֆոնդի ֆինանսավորմամբ 2018 թվականի ապրիլից բազմաթիվ սեմինարներ, հանրային քննարկումներ են կազմակերպվել և անցկացվել անցումային արդարադատության թեմայով Հայաստանի տարբեր քաղաքներում ինչպես Սորոսի ֆոնդի հայաստանյան գրասենյակի, այնպես էլ դրանից ֆինանսավորվող այլ կազմակերպությունների կողմից։ Անհրաժեշտ է նշել, որ հանրային քննարկումները կազմակերպվել և անցկացվել են Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, իսկ անցումային արդարադատությանը վերաբերող հրապարակումները ևս հեղինակվել են այս կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Օրինակ՝

  • Դեռևս 2018 թվականի ապրիլի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  նախագահ Արթուր Սաքունցի «Սովորել ինչպես ապրել և գործել ազատ պայմաններում» հոդվածը հրապարակվել է sivicus.org կայքում, որում նշել է, որ անցումային արդարադատության կոնցեպտը մշակվում է հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների կողմից իշխանություններին ներկայացնելու և կիրառելու համար։
  • 2018 թվականի մայիսի 29-ի «Քաղբանտարկյալները Հայասանում» թեմայով հանրային քննարկում, որի ընթացքում անցումային արդարադատության թեման ներկայացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից,
  • 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «Նոր Հայաստան. արդարադատության և արդյունավետ կառավարման բարեփոխումների օրակարգ» թեմայով հանրային քննարկում,
  • 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Սորոսի հիմնադրամը 155.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնին Հայաստանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

Ամբողջությամբ՝ antifake.am



Նման նյութեր