Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Արևիք» ազգային պարկի հրդեհված հատվածներից թարմ տեսարաններ։
‼️Այս հրդեհի մեղավորները պետք է գտնվեն, ենթարկվեն պատասխանատվության, իսկ հրդեհաշիջման աշխատանքները ոչ բավարար և կանոնակարգված կազմակերպելու համար պետք է հետևություններ անել և դասեր քաղել։ Նաև ԱԻՆ-ի խղճուկ վիճակը, հակահրդեհային սարքավորումների, պիտույքների և այլնի բացակայությունը լրացվի։ Մնաված բացերն էլ կնշեմ։
Բայց ամենը հերթով․
Եվ այսպես, մնացորդային կրակը գիհուտի դեպքում դեռ երկար կվառվի։ Գիհու կրակը չի մարում մինչև արմատային համակարգի վերջնական մոխրացումը։ Ինչն էլ վկայում է Մանուկ Մանուկյանի կողմից արված այս նկարներից առաջինը։ Սա նշանակում է, որ մեկուսացնելով կրակը դեռ քանի օր պետք է հետևել, որ հրդեհը նորից չբռնկվի։ Սյունիքի մարզի Մեղրու խոշորացված համայնքի Լեհվազ և Վարդանի ձոր համայնքների մոտակայքից բռնկված, հետո “Արևիք” ազգային պարկի տարածք անցած կրակը տարբեր գնահատականներով հրդեհել է 12 – ից 44 հա տարածք։
‼️Առաջին թիվը հնչեցրել է, նախնական վիզուալ գնահատականով, ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը, իսկ երկրորդը, հիմնվելով արբանյակային պատկերների վերլուծական տվյալներից ներկայացրել է անտառագետ, նախկին բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն ազգային պարկի աշխատակիցները, որոնք ի դեպ վերջին շրջանում ստացել էին համապատասխան հրշեջ պիկապ տեսակի մեքենաներ իրենց ջրի բակերով և շարժական ջրցողիչ ուսապարկեր և այլն, այլ նաև ԱԻՆ-ի, Հայանտառի, բնապահպանության և ընդերքի տեսչության, Սյունիքի մարզային այլ կառույցներից։ Ըստ Սասուն Մանուկյանի, «Արևիքին» օգնել հրդեհը մարելու Կապանից շտապել էին 7 Կապանի անտառտնտեսության ամենագնաց – հրշեչ մեքենաներներ, 32 անտառային աշխատակիցների հետ միասին։
Օգնության էին եկել անտառապահներ ոչ միայն Կապանից, այլ նաև Գորիսից։ Բոլոր մասնակիցներին չեմ կարող նշել, սակայն պետք է շեշտեմ․ չնայած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի սրտացավ և արագ կազմակերպչական հանձրարականներին, ԱԻՆ-ը հրդեհի ժամանակ ամենա անզորը ցուցադրեց իրեն, օգնելով բացառապես մարդկային ռեսուրսի վրա հիմնվելով, մինչև թռթուրավոր տեխնիկա բերելը։ Արտակարգ իրավիճակների, տվյալ դեպքում լեռնային բարդ լանշաֆտ ունեցող տեղանքի համար ԱԻՆ-ը չունի էլեմենտար ամենագնաց հրշեջ մեքենաներ, որոնք գոնե 500 լիտր ջրի տարողականություն կունենան, չունեն նաև հակահրդեհային պայթուցիկ լարեր, կամ այլ պայթուցիկներ, որոնք արդի իրականության մեջ կիրառվում են լեռնային, կամ դժվարհասանելի վայրերում հրդեհաշիջման ժամանակ։ Դրանք մի մեծ ծախս չեն պահանջում։ Ես լիովին հասկանում եմ ԱԻ նախարարի վրդովմունքը, որ մեր փրկարարները չեն ԶԻՆՎԱԾ այն ամենով ի՞նչը նրանց թույլ կտար կանոնակարգված, պրոֆեսիոնալ ու մինիմալ մարդկային և բնությանը վնասներով հրդեհի դեմ պայքարել։
⁉️Մյուս բացթողումը անտառտնտեսության աշխատակիցների, կամ պահպանվող գոտիների տեսուչների հակահրդեհային հագուստի բացակայությունն է։ Ես երեկ հատուկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի լուսանկարը դրեցի հրդեհի տեղից, որ ցուցանեմ այն ամեն անհեթեթ իրավիճակը, երբ մարդը գնում է սարսափելի արագությամբ մի քանի մետր բարձության հասնող կրակի դեմ պայքարելու «տնային» շորերով։ Հուսամ Հունան Պողոսյանը քննադատությունս ուղիղ կերպով կհասկանա և իր մարզի համապատասխան աշխատակիցների արտահագուստի մասին կհոգա։ Խոսքը հակահրդեհային հատուկ զգեստի մասին է, որ մարդիկ չվառվեն։ Դրանց հետ սաղավարտ և հատուկ կոշիկներ էլ են պետք։‼️
Զանգեզուր կենսոլորտային համալիրի, որի մեջ մտնում է «Արևիք» ազգային պարկը, այս ողբերգական իրավիճակում գուցե չհայտնվեր, եթե հակահրդեհային ճանապարհներ բացված լինեին տարածքում, եթե հատուկ հակահրդեհային որսիչներ լինեին տեղադրված և այլն։ Եվ, եթե խնջույք անող տաղավարներ, այսինքն բիսեդկեքի, մոտ ցուցանակներ փակցված լինեն․ ԿՐԱԿԻ ՀԵՏ ԶԳՈՒՅՇ – ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ է։ Կամ նման մի բան։
Իմ շատ հարգելի Մկրտչյան Արման, հաշվի առնելով, որ Դուք Զանգեզուր կենսոլորտայինի տնօրենի պաշտոնակատարն եք ընդամենը և շատ բան Ձեզնից կախված չի, չեմ պնդում, բայց խնդրում եմ դիմել ձեր վերադասին՝ Էրիկ Գրիգորյանինին, որ հայոց աշխարհի այս կարևոր բնապահպանական կառույցի համար նախատեսի անտառագետ, դենդրոլոգների և այլ մասնագետների հաստիքներ։ Մարդիկ նույնիսկ գիհու նշանակությունը չգիտեն, աշխատում են, բայց չեն կարող գնահատական տալ, թե ի՞նչ տեսակի լանդշաֆտ է, ինչ ծառատեսակներ, բույսեր կան, ինչ անդառնալի է հանքարդյունաբերական գոտում կորցնել հեկտարներով գիհուտը, որը 400-800 տարեկան ծառեր ունի։
Իմ լացս գալիս է։ Գիտե՞ք ինչից։ Նրանից, որ բոլորն իրենց լեզվի գիտակի տեղ են դրել, գրում-մրում, ջնջում են, իրենց գրագետ քոմենթչի ու սելֆիստի տեղ են դրել, իսկ բուն իրենց գործը թերանում են անել։
Ասում են բյուջեն լիքն է, փող կա։ Ավելին․ ասում են հին թալանչիներին բռնում ենք։ Բռնում են, գրավի դիմաց բաց թողնում։ Լսում ենք միայն, թե լավ է՝ մուծվում են։ Ինձ չեն հետաքրքրում քաղաքական կեղտոտ խաղերը, ինձ հետաքրքրում է, եթե փող կա, ինչի՞ համապատասխան երկրի զարգացման, ապահովության համար էլեմենտառ հակահրդեհային սարք ու հանդերձանք չեք առնում մարդկանց համար։ Թե միայն ասֆալտ փռելով եք կարծում գործ արեցիք։ Ասֆալտ փռելը նախընտրական շրջանին թողեք․․․»:
#Sos_Arevik_National_park"Արևիք" ազգային պարկի հրդեհված հատվածներից թարմ տեսարաններ։‼️Այս հրդեհի մեղավորները պետք է գտնվեն, ենթարկվեն պատասխանատվության, իսկ հրդեհաշիջման աշխատանքները ոչ բավարար և կանոնակարգված կազմակերպելու համար պետք է հետևություններ անել և դասեր քաղել։ Նաև ԱԻՆ-ի խղճուկ վիճակը Edmon Zargaryan, հակահրդեհային սարքավորումների, պիտույքների և այլնի բացակայությունը լրացվի։ Մնաված բացերն էլ կնշեմ։ Բայց ամենը հերթով․Եվ այսպես, մնացորդային կրակը գիհուտի դեպքում դեռ երկար կվառվի։ Գիհու կրակը չի մարում մինչև արմատային համակարգի վերջնական մոխրացումը։ Ինչն էլ վկայում է Մանուկ Մանուկյանի Manuk Manukyan կողմից արված այս նկարներից առաջինը։ Սա նշանակում է, որ մեկուսացնելով կրակը դեռ քանի օր պետք է հետևել, որ հրդեհը նորից չբռնկվի։ Սյունիքի մարզի Մեղրու խոշորացված համայնքի Լեհվազ և Վարդանի ձոր համայնքների մոտակայքից բռնկված, հետո "Արևիք" ազգային պարկի տարածք անցած կրակը տարբեր գնահատականներով հրդեհել է 12 – ից 44 հա տարածք։ ‼️Առաջին թիվը հնչեցրել է, նախնական վիզուալ գնահատականով, ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը Gagik Gevorgyan, իսկ երկրորդը, հիմնվելով արբանյակային պատկերների վերլուծական տվյալներից ներկայացրել է անտառագետ, նախկին բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը Ayser Ghazaryan։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն ազգային պարկի աշխատակիցները, որոնք ի դեպ վերջին շրջանում ստացել էին համապատասխան հրշեջ պիկապ տեսակի մեքենաներ իրենց ջրի բակերով և շարժական ջրցողիչ ուսապարկեր և այլն, այլ նաև ԱԻՆ-ի, Հայանտառի, բնապահպանության և ընդերքի տեսչության Levon Petrosyan, Սյունիքի մարզային այլ կառույցներից։ Ըստ Սասուն Մանուկյանի Սասուն Մանուկյան "Արևիքին" օգնել հրդեհը մարելու Կապանից շտապել էին 7 Կապանի անտառտնտեսության ամենագնաց – հրշեչ մեքենաներներ, 32 անտառային աշխատակիցների հետ միասին։ Օգնության էին եկել անտառապահներ ոչ միայն Կապանից, այլ նաև Գորիսից։ Բոլոր մասնակիցներին չեմ կարող նշել, սակայն պետք է շեշտեմ․ չնայած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի սրտացավ և արագ կազմակերպչական հանձրարականներին, ԱԻՆ-ը հրդեհի ժամանակ ամենա անզորը ցուցադրեց իրեն, օգնելով բացառապես մարդկային ռեսուրսի վրա հիմնվելով, մինչև թռթուրավոր տեխնիկա բերելը։ Արտակարգ իրավիճակների, տվյալ դեպքում լեռնային բարդ լանշաֆտ ունեցող տեղանքի համար ԱԻՆ-ը չունի էլեմենտար ամենագնաց հրշեջ մեքենաներ, որոնք գոնե 500 լիտր ջրի տարողականություն կունենան, չունեն նաև հակահրդեհային պայթուցիկ լարեր, կամ այլ պայթուցիկներ, որոնք արդի իրականության մեջ կիրառվում են լեռնային, կամ դժվարհասանելի վայրերում հրդեհաշիջման ժամանակ։ Դրանք մի մեծ ծախս չեն պահանջում։ Ես լիովին հասկանում եմ ԱԻ նախարարի վրդովմունքը, որ մեր փրկարարները չեն ԶԻՆՎԱԾ այն ամենով ի՞նչը նրանց թույլ կտար կանոնակարգված, պրոֆեսիոնալ ու մինիմալ մարդկային և բնությանը վնասներով հրդեհի դեմ պայքարել։ ⁉️Մյուս բացթողումը անտառտնտեսության աշխատակիցների, կամ պահպանվող գոտիների տեսուչների հակահրդեհային հագուստի բացակայությունն է։ Ես երեկ հատուկ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի լուսանկարը դրեցի հրդեհի տեղից, որ ցուցանեմ այն ամեն անհեթեթ իրավիճակը, երբ մարդը գնում է սարսափելի արագությամբ մի քանի մետր բարձության հասնող կրակի դեմ պայքարելու "տնային" շորերով։ Հուսամ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration քննադատությունս ուղիղ կերպով կհասկանա և իր մարզի համապատասխան աշխատակիցների արտահագուստի մասին կհոգա։ Խոսքը հակահրդեհային հատուկ զգեստի մասին է, որ մարդիկ չվառվեն։ Դրանց հետ սաղավարտ և հատուկ կոշիկներ էլ են պետք։‼️Զանգեզուր կենսոլորտային համալիրի, որի մեջ մտնում է "Արևիք" ազգային պարկը, այս ողբերգական իրավիճակում գուցե չհայտնվեր, եթե հակահրդեհային ճանապարհներ բացված լինեին տարածքում, եթե հատուկ հակահրդեհային որսիչներ լինեին տեղադրված և այլն։ Եվ, եթե խնջույք անող տաղավարներ, այսինքն բիսեդկեքի, մոտ ցուցանակներ փակցված լինեն․ ԿՐԱԿԻ ՀԵՏ ԶԳՈՒՅՇ – ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔ է։ Կամ նման մի բան։ Իմ շատ հարգելի Մկրտչյան Արման , հաշվի առնելով, որ Դուք Զանգեզուր կենսոլորտայինի տնօրենի պաշտոնակատարն եք ընդամենը և շատ բան Ձեզնից կախված չի, չեմ պնդում, բայց խնդրում եմ դիմել ձեր վերադասին Erik Grigoryan ին, որ հայոց աշխարհի այս կարևոր բնապահպանական կառույցի համար նախատեսի անտառագետ, դենդրոլոգների և այլ մասնագետների հաստիքներ։ Մարդիկ նույնիսկ գիհու նշանակությունը չգիտեն, աշխատում են, բայց չեն կարող գնահատական տալ, թե ի՞նչ տեսակի լանդշաֆտ է, ինչ ծառատեսակներ, բույսեր կան, ինչ անդառնալի է հանքարդյունաբերական գոտում կորցնել հեկտարներով գիհուտը, որը 400-800 տարեկան ծառեր ունի։ Իմ լացս գալիս է։ Գիտե՞ք ինչից։ Նրանից, որ բոլորն իրենց լեզվի գիտակի տեղ են դրել, գրում-մրում, ջնջում են, իրենց գրագետ քոմենթչի ու սելֆիստի տեղ են դրել, իսկ բուն իրենց գործը թերանում են անել։ Ասում են բյուջեն լիքն է, փող կա։ Ավելին․ ասում են հին թալանչիներին բռնում ենք։ Բռնում են, գրավի դիմաց բաց թողնում։ Լսում ենք միայն, թե լավ է․ մուծվում են։ Ինձ չեն հետաքրքրում քաղաքական կեղտոտ խաղերը, ինձ հետաքրքրում է, եթե փող կա, ինչի՞ համապատասխան երկրի զարգացման, ապահովության համար էլեմենտառ հակահրդեհային սարք ու հանդերձանք չեք առնում մարդկանց համար։ Թե միայն ասֆալտ փռելով եք կարծում գործ արեցիք։ Ասֆալտ փռելը նախընտրական շրջանին թողեք․․․
Gepostet von Narine Kirakosyan am Dienstag, 13. August 2019